Այսօր Կոնստանտին Օրբելյանի ծննդյան օրն է

29.07.2021 10:33
1140

Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 29-ին Արմավիր քաղաքում։ Երաժշտական ունակություններն ի հայտ են եկել դեռ մանուկ հասակում։ 

1945 թվականից Օրբելյանն ուժերը փորձում է նաև երգահանության ասպարեզում և բավական լուրջ հաջողություններ է գրանցում։ Նվագախմբի համար վերամշակում էր ժողովրդական երգերը, ինչպես նաև ստեղծում նոր մեղեդիներ։ Առաջին գործերից է «Օրորոցայինը»:

Հայազգի մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի արվեստը Օրբելյանի համար ուղեցույց է դարձել դեպի երաժշտական մեծ աշխարհ։ 1952 թվականին Օրբելյանը հեռացել է էստրադային նվագախմբից և ընդունվել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, այնուհետև՝ Երևանի պետական կոնսերվատորիա:

1955 թվականին հայ կոմպոզիտորը փորձել է ուժերը մեկ այլ ասպարեզում՝ գրելով «Սիրտը երգում է» ֆիլմի երաժշտությունը, որը մեծ հաջողություն է ունեցել։ 1956 թվականին Օրբելյանը հրավիրվում է ղեկավարելու Հայաստանի էստրադային նվագախումբը: Երկար մտածելուց հետո համաձայնում է՝ դառնալով խմբի դիրիժորը և գեղարվեստական ղեկավարը։

1956 թվականից սկսած նա շուրջ երեք ու կես տասնամյակ ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Էստրադային և ջազ կատարողների համար բազմաթիվ երգերի հեղինակ։ 1992 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում։

Մահացել է 2014 թվականի ապրիլի 24-ին։ Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40