Այսօր մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է

03.03.2019 19:06
1197

Մարտի 3-ը հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է, որը կառավարությունը ճանաչել է որպես Գործարարի օր:

 Հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը՝ մարտի 3-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ գործարարները ծաղիկներ են դրել Մանթաշյանցի արձանին: Արսեն Ղազարյանը պատասխանել  լրագրողների հարցերին՝ մասնավորելով մանթաշովականության դասերը: Այս մասին տեղեկացրին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության լրատվական ծառայությունից։
 
«Բոլորիս հոգու պարտքն է արժանին մատուցել մեծ բարերարի հիշատակին, ով ժամանակին պարզապես ազգը պահողներից էր: Այսօր մեր գործարարների բարոյական խնդիրը արտադրելուն հավասարազոր բարերարություն կատարելն է, պետությանը և կարիքավորին զորակցելը: Թեև ընդունված խոսք է, որ բիզնեսը հայրենիք ու սահմաններ չի ճանաչում, բայց մեր օրերում հայրենիք ճանաչելը հատկապես հայ գործարարի համար հայրենասիրություն է ու բարոյականություն: նախաձեռնությամբ ու առաջարկությամբ Հայաստանի կառավարությունը Մանթաշյանցի ծննդյան օրը ճանաչել է որպես Գործարարի օր: 2017 թվականից ավանդաբար նշվում է և հիշատակի պսակադրություն կատարվում:  Դա ժողովրդի արժանի գնահատականն է ժամանկին աշխարհի ամենահարուստ ու նույնքան էլ մարդասեր մեծ գործարարի հիշատակին»,- նշված է հաղորդագրության մեջ:
 
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ ու առաջարկությամբ Հայաստանի կառավարությունը Մանթաշյանցի ծննդյան օրը ճանաչել է որպես Գործարարի օր: Այն 2017 թվականից ավանդաբար նշվում է, կատարվում է հիշատակի պսակադրություն կատարվում:
 
Հայ բարեգործ ու գործարար Ալեքսանդր Մանթաշյանցը (1842թ. մարտի 3 - 1911թ. ապրիլի 19) հայ նշանավոր գործարար ու բարեգործ է: Զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել «նավթի արքա» մականունը: Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել: 1899թ. Մանթաշյանն ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին: Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը:
 
Իր առևտրային գործունեությունն Ալեքսանդր Մանթաշյանցը զուգակցում էր հասարակական և բարեգործական գործունեության հետ: Նա էր հովանավորում Կովկասի ամենախոշոր որբանոցը, նրա միջոցներով շենքեր և հայկական եկեղեցիներ են կառուցվել Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում ու Փարիզում։ Հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը գտնվում է Փարիզի հենց կենտրոնում՝ Ելիսեյան դաշտում, կառուցվել է  Ալեքսանդր Մանթաշյանցի ֆինանսավորմամաբ:
 
Երբ ցարական կառավարությունը որոշում է կայացրել հայկական եկեղեցական ունեցվածքի առգրավման մասին, դրանով իսկ զրկելով հայկական դպրոցները, գիմնազիաները և մշակութային-լուսավորչական մյուս օջախները նյութական աջակցությունից, Մանթաշյանցը ֆինանսավորել է Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր ճեմարանի նոր շենքի կառուցումը: Մանթաշյանցի միջոցներով են կառուցվել նաև պատրիարքական հարկաբաժիններն Էջմիածնում:
 
Ալեքսանդր Մանթաշյանցն է եղել Կովկասի հայ բարեգործական ընկերության գլխավոր նախաձեռնողն ու հիմնադիրը և մինչև իր կյանքի վերջը մնացել է վարչության անդամ՝ շարունակելով կատարել խոշոր գումարների հատկացումներ: Ալեքսանդր Մանթաշյանցը եղել է հայ մշակույթի, գիտության, արվեստի և գրականության մեծ նվիրյալ և հովանավոր: Իմանալով, որ հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասը սեփական դաշնամուր չունի, նա կարգադրել է, որպեսզի Գերմանիայից նրա համար բերվի այդ երաժշտական գործիքը:
 
Մեկենասի և բարեգործի առանձնահատուկ հոգատարության առարկա են եղել տաղանդավոր ստեղծագործող մարդիկ, ընդունակ երիտասարդները: Մանթաշյանի միջոցներով են Ռուսաստանի և Եվրոպայի լավագույն ուսումնական հաստատություններում սովորել երկու հարյուրից ավելի հայ պատանիներ ու աղջիկներ, որոնցից շատերը հետագայում դարձել են գիտության, մշակույթի, արվեստի և գրականության հայտնի գործիչներ:
 
 

artsakhpress.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08