Այսօր ժամը 7-ին այսպիսի վիճակ էր Սատանի կամուրջ-Տաթև ճանապարհահատվածում

12.12.2022 10:59
3996

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կատարեց իր խոստումը, և շաբաթ երեկոյան վերականգնվեց երթևեկությունը Կապան-Տաթև-Հալիձոր-Շինուհայր-Մ2 մայրուղով: Տաթևի արևելյան մուտքում՝ մոտ 200 մ երկարությամբ սողանքային-գրունտային հատվածում, ճանապարհը վերաշինվել-ասֆալտապատվել էր...

Սակայն այսօր առավոտյան նորից արգելափակված էր երթևեկությունը մայրուղու Տաթև-Սատանի կամուրջ հատվածում:

Տեղում հերթապահող ոստիկանության կապիտանը մեզ տեղեկացրեց, որ այս իրավիճակը ստեղծվել է մոտ 12 ժամ առաջ՝ կիրակի երեկոյան, ու մինչև հիմա ոլորաններից մեկում վթարված բեռնատարը դուրս չի բերվում ճանապարհի երթևեկելի մասից:

Առավոտյան շուտ ամբարձիչ կռունկն արդեն տեղ էր հասել, և փորձում էին ճանապարհն ամբողջովին վերաբացել...

Ստեղծված իրավիճակը ևս մեկ առիթ է պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելու Կապան-Տաթև-Մ2 մայրուղու կանոնավոր շահագործման չափազանց կարևոր հանգամանքի վրա:

Անշուշտ, վթարներ միշտ էլ կլինեն, դրանցից խուսափել (ցավոք) հնարավոր չէ, և դա խոսակցության այլ թեմա է...

Խնդիրն այն է, որ նման վթարների պատճառով մայրուղու արգելափակված վիճակի շտկումը ժամեր է տևում: Եվ ոչ թե այն պատճառով, որ դժվար է հետևանքները վերացնել, այլ այն պատճառով, որ դրա համար պատասխանատու կազմակերպությունները կամ պաշտոնյաները տեղում չեն:

Եվ ողջամիտ հարց է ծագում՝ Սյունիքի մարզում կա՞ մի պաշտոնյա կամ կազմակերպություն, որ պարտավոր է նման իրավիճակներում գործի գլխին կանգնել և նման կրիտիկական իրավիճակները հնարավորինս արագ շտկել:

Հ.Գ.

Եվ նորից անպատասխան մնաց մեր հարցը՝ ո՞ր կազմակերպությունն է ֆինանսավորվել միջազգային նշանակության այս մայրուղու  ձմեռային շահագործումն իրականացնելու համար:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40