Այսօր զորավար Անդրանիկի ծննդյան օրն է

25.02.2019 11:32
1260

Այսօր հայ մեծ զորավար Անդրանիկ Թորոսի Օզանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1865 թ. փետրվարի 25-ին` Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ Նա անուրանալի ներդրում ու մասնակցություն է ունեցել Ազգային ազատագրական պայքարում`  ղեկավարել է հայդուկային խմբերը և ահուսարսափ  տարածել թշնամու շրջանում:

Նրա մուտքը Ազգային ազատագրական շարժում եղել է Սերոբ Վարդանյանի` Աղբյուր Սերոբի պարտիզանական ջոկատներով: Անդրանիկ Զորավարը ղեկավարել է 1901 թ. Առաքելոց վանքի կռիվները, կազմակերպել Աղբյուր Սերոբին սպանած Բշարե Խալիլի սպանությունը։  Անդրանիկ Օզանյանի մասնակցությունը ազգային ազատագրական պայքարին չի սահմանափակվում Հայաստանով: Նա իր անուրանալի դերն է ունեցել Բալկանյան պատերազմում: Օզանյանը 1912թ.-ին հայ կամավորներից կազմակերպել է վաշտ` մասնակցելով Բալկանյան պատերազմին:

Զորավարն արժանացել է 6 պարգևի` «Պատվո լեգեոնի ասպետ», «Սուրբ Վլադիմիրի չորրորդ աստիճան», «Սուրբ Գրիգոր Լուսավորչի առաջին աստիճան», «Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճան», «Գեորգիևյան 2-րդ աստիճանի խաչ» և «Պատերազմական 2-րդ աստիճանի խաչ»:

Մեծ է Անդրանիկի դերը Զանգեզուրի պաշտպանության գործում. հենց Անդրանիկի զորքերն էին մնում թուրքերի կողմից Կովկասի գրավման հիմնական խոչընդոտը, սակայն քաղաքական վերադասավորումների հետևանքով նա հեռացավ Հայաստանից:

Կյանքի վերջին տարիներն Անդրանիկ Օզանյանն անցկացրել է ԱՄՆ-ում և մահացել 1927 թ. օգոստոսի 31-ին` թաղվելով Ֆրեզնոյի «Արարարտ» գերեզմանատանը:  1928 թ. հունվարին նրա աճյունը փոխադրվել է Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ 2000թ.-ին վերաթաղվել է Երևանի Եռաբլուր պանթեոնում։


ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40