Այսօրվանից Հայաստանում մեկնարկում է YouTube-ի Գործընկերային ծրագիրը, ինչը նշանակում է, որ մոնետիզացիան այլևս հասանելի է մեր երկրում․ Մխիթար Հայրապետյան

12.05.2026 10:08
331

YouTube ընկերությունը պաշտոնապես հայտարարել է մայիսի 11-ից Հայաստանում YouTube Գործընկերային ծրագրի (YouTube Partner Program-YPP) մեկնարկի մասին, ինչը հնարավորություն է տալիս Հայաստանում գործունեություն ծավալող բովանդակություն ստեղծողներին լիարժեք օգտվել հարթակի դրամայնացման (մոնետիզացիայի) գործիքակազմից։

YouTube-ի Գործընկերային ծրագիրը հարթակ է, որի միջոցով ստեղծագործողները, արտիստները, լրատվամիջոցները կարողանում են եկամուտ ստանալ հարթակում հրապարակվող բովանդակությունից։

Ծրագիրը պաշտոնապես գործարկվում է մայիսի 11-ից, որի ներդրման մասին հայտարարվել էր փետրվարի 10-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության արդյունքում:

Մայիսի 11-ից ընկերության չափանիշներին համապատասխանող հայաստանյան բովանդակություն ստեղծողները, որոնք ունեն առնվազն 1000 բաժանորդ, նախորդ 365 օրվա ընթացքում հիմնական տեսանյութերի 4000 ժամ կամ նախորդ 90 օրվա ընթացքում կարճ տեսանյութերի 10 միլիոն դիտումներ, կարող են դիմել YouTube-ի Գործընկերային ծրագրին և սկսել դրամայնացնել իրենց ալիքները՝ գովազդից ստացվող եկամուտների միջոցով:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է․ «Այսօր կարևոր առաջընթաց է Հայաստանի ստեղծարար և թվային տնտեսության համար։ Մենք ողջունում ենք YouTube-ի որոշումը՝ հայկական բովանդակություն ստեղծողների համար YouTube-ի Գործընկերային ծրագիրը հասանելի դարձնելու վերաբերյալ: Երկար սպասված այս փոփոխությունը նոր հնարավորություններ է ստեղծում դրամայնացման համար, լսելի է դարձնում տեղական բովանդակությունը և աջակցում թվային ձեռնարկատերերի նոր սերնդի ձևավորմանը: Այս զարգացումը հայկական բովանդակություն ստեղծողներին հնարավորություն կտա իրենց ստեղծագործական գործունեությունը դարձնել կայուն աշխատանք, ներկայացնել Հայաստանի ստեղծարար ներուժը միջազգային հարթակներում և ամրապնդել մեր ներկայությունը համաշխարհային թվային միջավայրում։ Մենք ակնկալում ենք շարունակական համագործակցություն YouTube-ի և այլ հարթակների հետ՝ ապահովելով հայկական տաղանդի լիարժեք ճանաչումը, արժևորելով և հաղորդակցվելով աշխարհի հետ»։

YouTube-ի կառավարության հետ կապերի և հանրային քաղաքականության հարցերով փոխնախագահ Լեսլի Միլլերը նշել է․ «YouTube-ը հարթակ է տրամադրում բազմազան ձայների համար՝ սկսած անկախ լրատվամիջոցներից, մինչև արվեստագետներ և ձեռնարկատերեր։ Մենք պարտավորվում ենք աջակցել խոսքի ազատությանը և ձևավորել նոր տնտեսական հնարավորություններ Հայաստանում ստեղծագործողների ընդլայնվող համայնքի համար։ Գործարկելով YouTube-ի Գործընկերային ծրագիրը՝ հույս ունենք առավել հզորացնել բովանդակություն ստեղծողներին և անհամբեր սպասում ենք նրանց նոր ձեռքբերումներին»։

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը նշել է․ «Հայաստանում YouTube-ի Գործընկերային ծրագրի ընդլայնման նախաձեռնության հիմքում Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիական համագործակցության առավել ընդարձակ օրակարգն է, այդ թվում արհեստական բանականության և կիսահաղորդչային նորարարությունների վերաբերյալ նախորդ տարի ստորագրված փոխըմբռնման հուշագիրը։ Ծրագրի շնորհիվ անհատ ստեղծագործողները և ձեռնարկատերերը կկարողանան զարգացնել իրենց գործունեությունը, հնչեցնել ստեղծարար ձայնը, ձևավորել նոր տնտեսական հնարավորություններ ու ստեղծել աշխատատեղեր մեր երկրներում: YouTube-ի  Գործընկերային ծրագիրը գործիք է, որի օգնությամբ բովանդակություն ստեղծողները, արվեստագետները և լրատվամիջոցները գումար են վաստակում հարթակում: Ամբողջ աշխարհում ավելի քան 3 միլիոն ստեղծագործողներ YouTube-ի Գործընկերային ծրագրի անդամ են, և նախորդ չորս տարիների ընթացքում YouTube-ը նրանց վճարել է ավելի քան 100 միլիարդ դոլար: Ընկերության եկամուտների բաշխման մոդելը հիմնված է այն պարզ գաղափարի վրա, ըստ որի YouTube-ի հաջողությունը ուղիղ համեմատական է բովանդակություն ստեղծողների հաջողությանը»:

YouTube-ի պաշտոնական հայտարարությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40