Այվազյանն ու Թովմասյանը խոսել են գերիներին վերադարձնելու շուրջ ձեռնարկվող քայլերի մասին

26.03.2021 17:12
1194

Հայաստանի արտգործնախարարի ու Արցախի խորհրդարանի նախագահի հանդիպման ժամանակ մի շարք կարևոր հարցեր են քննարկվել, պաշտոնյաներն անդրադարձել են նաև ընտրությունների թեմային։

Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն ու Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խոսել են հայ ռազմագերիներին ու պատանդներին հայրենիք վերադարձնելու շուրջ ձեռնարկվող միջոցառումների մասին: Տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԺ մամուլի ծառայությունը` նշելով, որ Թովմասյանը Հայաստան է եկել աշխատանքային այցով։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետպատերազմական Արցախում առաջացած սոցիալ-տնտեսական, հումանիտար և այլ ժամանակածին խնդիրներ, անդրադարձել դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

«Երկուստեք դատապարտելի են համարել Ադրբեջանի որդեգրած հայկական կրոնական և պատմամշակութային ցեղասպանությունը, այս առումով կարևորել արտաքին գերատեսչության՝ միջազգային կառույցներին ուղղված կոչերը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Թովմասյանը, անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, նշել է, թե ճգնաժամային իրավիճակում հայտնված ցանկացած պետության համար լավագույն տարբերակը, թերևս, արտահերթ ընտրությունների անցկացումն է:

«ՀՀ-ում ստեղծված իրադրությունը ինքնին պահանջում է խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Եթե ուզում ենք ունենալ անվտանգ Արցախ, ապա պետք է ունենանք կայուն Հայաստան և հզոր Սփյուռք»,–ասել է Թովմասյանը։

Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Հանդիպումը տեղի կունենա ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում:

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ հայտնել էր, որ ՀՀ ու ՌԴ արտգործնախարարների հանդիպման ժամանակ, ամենայն հավանականությամբ, կքննարկվի հայ ռազմագերիների հարցը։


armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40