Այժմ էական նշանակություն ունի Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի միջև երկխոսությունը. Միշել

30.05.2023 17:24
830

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն անդրադարձել է հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում սպասվող Հայաստան-Ադրբեջան բանակցություններին։ Հանդիպումից առաջ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Միշելը գրել է.

«Անհամբեր սպասում եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շարունակման քննարկումներին Քիշնևում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Կարևոր է միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը վերահաստատելը՝ սահմանների սահմանազատման ուղղությամբ առաջխաղացման, ինչպես նաև սահմանամերձ տարածքներում ռիսկերը նվազեցնելու համար»։

Մեկ այլ գրառմամբ Միշելը կարևորել է Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսությունը։

«Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի միջև երկխոսությունն իրենց իրավունքների ու անվտանգության վերաբերյալ այժմ էական նշանակություն ունի։

Կարևոր է զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից և նպատակադրվել երկխոսության։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերի ապաքինումը ժամանակ է պահանջում: Համարձակ որոշումներ են պետք»,- գրել է Միշելը։

armtimes.com

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40