Ազա՛տ արձակեք հայ գերիներին, մի՛ դարձրեք մարդու կյանքը ձեր ձեռքին քաղաքական բոնուս. Ն.Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում

12.03.2021 15:35
1157

Այսօր տեղի է ունեցել ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հանձնաժնողովի նիստը, որի օրակարգում քննարկվել է վերջին պատերազմից հետո Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի մասին զեկույցը։ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կրկին բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը, որոնց Ադրբեջանը շարունակում է պահել որպես քաղաքական պատանդներ եւ կոչ է արել Եվրոպայի Խորհրդին՝դադարեցնել  հռետորական հայտարարություններն ու  բարի ցանկություններից անցնել կոնկրետ քայլերի։

Իր ելույթում Զոհրաբյանն ասել է՝ 

Հարգելի գործընկերներ, 

Մեր վերջին քննարկումից տեւական ժամանակ է անցել, սակայն արյունալի պատերազմից հետո Արցախում հումանիտար ճգնաժամը չի դադարում, այն ավելի է խորացել ու թե՛ մեր կառույցը եւ թե՛ միջազգային մարդասիրական իրավունքով  զբաղվող կազմակերպությունները որեւէ քայլ չեն անում ճգնաժամի հաղթահարման համար՝ բացի հռետորական կոչերից։

Հայ ռազմագերիներն ու գերեվարված կանայք շարունակում են մնալ գերության մեջ, ու կարծում եմ, հասկանում եք, թե ինչ է նշանակում նրանց համար գերության յուրաքանչյուրը օրը։ Բարեբախտաբար, նախօրեին գերեվարված հայ կանանցից մեկը՝ Մարալ Նաջարյանը, ազատ արձակվեց ու նա այլեւս իր որդիների հետ է։ Օրեր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Ադրբեջանում այլեւս հայ ռազմագերիներ չկան եւ մնացյալը ահաբեկիչներ ու դիվերսանտներ են։

Սա խայտառակ անամոթ հայտարարություն է, որը ոտնահարում է միջազգային բոլոր կոնվենցիաները։ Ամենամոտավոր հաշվարկներով անգամ հենց այս պահին Ադրբեջանում երկու հարյուրից ավելի  մենք գերավարված անձինք ունենք, որոնց թվում նաեւ կանայք։ Ուղղակի անթույլատրելի է, որ Ադրբեջանը շարունակում է քաղաքական վալյուտայի կարգավիճակով պատանդ պահել մեր ռազմագերիներին ու գերի ընկած կանանց՝ Հայաստանի իշխանություններից ինչ ինչ նոր ակնկալիքներ ունենալով։

Երբեւէ, որեւէ անգամ որեւէ պետություն այսպես գռեհկորեն չէր միջամտել մեկ այլ երկրի ներքին գործերին, ինչպես դա հիմա անում են Ադրբեջանն ու Թուրքիան՝ գերիների հարցը շաղկապելով հայաստանյան ներքաղաքական իրավիճակի հետ։

 Սա ուղղակի անթույլատրելի է եւ ես կոչ եմ անում մեր Վեհաժողովին՝ թույլ չտալ Ադրբեջանին ռազմագերիների հարցը դարձնել քաղաքական շահարկումների առարկա։

Հարգելի զեկուցող, ես ձեզ ուղարկել էի հե՛նց ադրբեջանական կայքերից եւ մեդիա տիրույթից վերցված տեսանյութեր, թե ինչպես են ողջ-ողջ գլխատում  հայ զինվորներին ու գերի ընկած տարեց անձանց։ Այն, ինչ տեղի է ունեցել եւ ինչը հիմա տեղի է ունենում՝ զարհուրելի է եւ րոպե առաջ այս արհավիրքը պիտի կասեցվի։

Դիմում եմ մեր նիստին ներկա ադրբեջանցի  պատգամավորներին՝ դիմե՛ք ձեր խորհրդարանի կին նախագահին, ով հենց մեր այս հանձնաժողովում մշտապես ամենաբարձրն էր խոսում մարդու եւ կանանց իրավունքից։ Ազա՛տ արձակեք հայ ռազմագերիներին եւ կին գերիներին, մի՛ դարձրեք մարդու, զինվորի, գերի ընկած կնոջ կյանքը ձեր ձեռքին քաղաքական բոնուս։ Սա անթույլատրելի է։

Ուզում եմ հուսալ, հարգելի գործընկերներ, որ սա հերթական (գալոչկայի համար) ձևական քննարկումը չի լինի՝ որ խոսեցինք ու անցանք, իսկ գերության մեջ գտնվող հայ զիվորի ու հայ մոր համար օրը դարից էլ երկար է ձգվում։

Իրապես գործել է պետք, որովհետեւ վաղը կարող է այլեւս ուշ լինել»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40