Ազատ Գասպարյան. մեր օրերի հերոսներից մեկը եւ Սյունյաց լեռնաշխարհի նվիրյալը

26.09.2019 11:36
2194

Այդ գնահատականի հիմնավորվածության մեջ կհամոզվի յուրաքանչյուր ոք, ով կծանոթանա Ազատ Գասպարյանի գլխավորած ճանապարհաշինական ընկերության հերթական արարումին:

Հասցեն՝ Մ-2 մայրուղու Տաշտունի խաչմերուկ-Այգեձոր հատված:

Մեղրի տանող մայրուղու այդ հատվածում մեր ստեղծագործական խումբը եղել էր ս.թ. հուլիսի 27-ին:

Եվ երբ տեսանք ճանապարհին կատարվող աշխատանքների աննախադեպ մասշտաբը, ոչ միայն հիացմունք ու ոգեւորություն ունեցանք:

Մեզանում տրամաբանական հարցեր առաջ եկան՝ մի՞թե հնարավոր կլինի միանգամից այդ ամենն անել, կհաջողե՞ն մինչեւ ձմեռնամուտ այս ծավալի հողային աշխատանքներն ավարտին հասցնել, վերակառուցել կամ կառուցել ենթակառուցվածքները, տեղադրել ասֆալտի վերին շերտը, ճանապարհին պատշաճ կահավորումներ անել…

Սեպտեմբերի 25-ին մենք նորից Մեղրու ճանապարհի դժվարին այդ տեղամասում էինք:

Ճանապարհաշինական աշխատանքների՝ մոտ 10 կմ ձգվող հրապարակում իսկական եռուզեռ էր, ինչպես եղել էր երկու ամիս առաջ, ինչպես եղել էր անցած երկու ամսվա ամեն մի օրը. տասնյակ մեքենաներ ու սարքավորումներ, ժամանակակից տեխնիկական միջոցներ, իրենց գործին լավագույնս տիրապետող մոտ յոթ տասնյակ մարդիկ: Եվ, իհարկե, Ազատ Գասպարյանը… ոչ թե հրամանատարի կեցվածքով ու հրամանատարի դերում, այլ կազմակերպչի, համակարգողի, ծագող խնդիրները ժամ առաջ լուծողի դերում…

Ու այդ ամենը՝ արեւակաթ լեռներով պարուրված կիրճում:

Հողային աշխատանքների ավարտը մոտ է:

Արհեստական կառուցվածքների վերանորոգումը, իսկ տեղ-տեղ՝ կառուցումը նույնպես մոտ է ավարտին:

Աշխատանքների առաջնային գիծը, որքանով տեսանք, ասֆալտի վերին շերտի տեղադրումն է:

Ճանապարհի ասֆալտբետոնի ծածկի լայնությունը 6 մ 60 սմ է (նախկին 6 մետրի փոխարեն), ծածկի հաստությունը՝ 7 սմ:

Նոր ճանապարհահատվածի կողնակները եւս նախկինից ավելի լայն են՝ 1,5 մ (նախկինում եղել է 1 մետր):

Ասել է թե՝ ճանապարհի երթեւեկելի գոտու լայնությունը մոտ 9 մետր է:

Այդ չափանիշներով ճանապարհահատվածը կհամապատասխանի երրորդ կարգի ճանապարհին առաջադրվող պահանջներին:

Այնպես որ՝ Մ-2- Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհի կմ 354 + 520-ից մինչեւ կմ 364 + 000 հատվածը միանգամայն նոր տեսք կունենա:

Այդ ամենը՝ մինչեւ նոյեմբերի սկիզբ, իսկ կահավորումը՝ մինչեւ տարվա վերջ:

Միեւնույն ժամանակ… Երբ Դիբագի լեռնանցքից իջնում ենք Մեղրի, աչքի է զարնում մայրուղու հանդեպ տիրոջ սրտացավությամբ իրականացվող խնամքը:

Հիմա էլ զուգահեռաբար պատրաստվում են ձմռանը. մեկ եւ հստակ խնդիր ունեն՝ ծովի մակերեւույթից 2500 մ բարձրությամբ անցնող ճանապարհը, որտեղ ձմռանն ամենասաստիկ բուքն  է լինում (գրեթե պարբերաբար) եւ ամենահաստ ձյան շերտը, ոչ մի րոպե չպետք է անանցանելի լինի մեքենաների համար, քանզի դա Հայաստանի Հանրապետությունն արտաքին աշխարհի հետ երկրային ճանապարհով հաղորդակից դառնալու բացառիկ մայրուղի է:

Ծանոթանում ենք այդ ամենին ու կրկին հանգում դեռեւս տարիներ առաջ ձեւավորված համոզմունքին՝ միայն երկրի տիրոջ ու մշակի զգացողությամբ մարդիկ կարող են տարվա բոլոր օրերին անցանելի, անվտանգ ու բարեհարմար վիճակում պահել հանրապետության համար իրոք ռազմավարական նշանակություն ունեցող ավտոմայրուղին:

Այդ նվիրյալների կոլեկտիվը Մեղրու ճանապարհաշինարարների ընկերությունն է, որը գլխավորում է Սյունյաց աշխարհի մերօրյա երախտավորներից մեկը՝ ճանաչված ճանապարհաշինարար Ազատ Գասպարյանը:

Հարգանք նվիրյալների այդ կոլեկտիվին ու նրա վաստակաբեռ ու փորձառու ղեկավարին:

Սամվել Ալեքսանյան

 

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17