Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09.05.2025 15:11
697

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շնորհավորել է Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով. 

«Սիրելի՛ արցախցիներ,

Այսօր Հայոց սրբազան եռատոնն է։ Հայրենական պատերազմի հերոսական հաղթանակի, Արցախյան Առաջին պատերազմում Շուշիի ազատագրման, և Արցախի Պաշտպանության Բանակի հիմնադրման նվիրական և պանծալի պատմական դրվագները մեկտեղվել են մայիսիննյան համազգային խորհրդի մեջ։

Ներկայիս ցավագին իրականությունը, որը վերջին տարիներին վշտով է մթագնել բոլորիս սրտերը, ազգային ու հայրենական ուրախության առիթներ քիչ է ընձեռում մեր ժողովրդին։ Սակայն դա չպետք է պատճառ հանդիսանա՝ մոռացության անդունդը նետելու մեր հերոսական անցյալը և պայծառ ապագայի  հույսի ներշնչանքը, որ բխում է անցյալ տասնամյակների մեր ունեցած ազգային ձեռքբերումներից։

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների։ Թող այդ հիշատակը մեզ զորացնի ու մղի նոր կամքի կերտման ուղին բռնելու, որպեսզի մեր կյանքում շարունակական լինեն հավաքական տոները։

Սիրելինե՛ր, թող այս օրը ևս մեկ առիթ լինի՝ աղոթելու մեր ժողովրդի այն զավակների համար, ովքեր իրենց կենսագրությամբ վկան են անցյալի փառքի, և հատկապես՝ նրանց, ովքեր կանգնած են Շուշիի ազատագրման և Արցախի բանակի կերտման ակունքներում։ Նրանցից ոմանք ի Տեր են ննջել փառքի կերտման ուղիներում. հավերժ հիշատա՜կ արդարոց հոգիներին։ Իսկ ոմանք էլ այսօր թշնամական գերության մեջ են՝ կրելով անասելի տառապանքներ Արցախի պետականությանը ծառայություն մատուցած լինելու պատճառով։

Արդ, հիշատակենք մեր սուրբ եռատոնը և վառ պահենք ոգու արիությունը, որովհետև Տերը մեզ պատվիրեց. «Ձեր սրտերը թող չխռովվեն, և չվախենաք» (Հովհ. 14։27)։ Որովհետև մեր որդիները, եղբայրները, հայրերն ու պապերը ևս չխռովվեցին ու չվախեցան։ Տիրոջով զորացած հոգևոր ուրախության ճանապարհով է, որ անցնում է հաղթանակի ու ազգային փառքի ուղին»։ 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40