Ազգային ժողովի սյունեցի պատգամավորներ Արմեն Խաչատրյանին, Տիգրան Կարապետյանին, Կարեն Համբարձումյանին եւ Նարեկ Ղահրամանյանին

12.11.2020 14:39
26666

Հարգելի հայրենակիցներ

Երկու օր շարունակ՝ նոյեմբերի 10-ին եւ 11-ին, սպասում էինք, որ սյունեցի «Իմ քայլ»-ական պատգամավորներդ կտարանջատվեք ուրացող խորհրդարանականների փաղանգից եւ ձեր լիազորությունների սահմաններում կնպաստեք Հայաստանի կապիտուլյացիայի խայտառակ ակտը չեզոքացնելու  գործընթացին:

Ավա՜ղ, դա տեղի չունեցավ…

Եվ Հայաստանի ու հատկապես Արցախի եւ Սյունիքի համար վճռորոշ այս պահին ստիպված ենք հազարավոր սյունեցիների խնդրանք-կոչ-հորդորը փոխանցել  ձեզ՝ մեր ընտրյալներին:

Սյունյաց աշխարհի հարգելի զավակներ

Մենք ճանաչում ենք ձեր ընտանիքներին, նաեւ ձեր նախնիներից շատերին, քաջատեղյակ ենք ձեր անցած ուղուն: Ու մեծ հարգանք ունենք ձեզանից յուրաքանչյուրի եւ ձեր ընտանիքների, ձեր գերդաստանների հանդեպ: Դրա վառ արտահայտությունն էին նաեւ այն քվեները, որ սյունեցի ընտրողները տվեցին ձեզ 2018 թ. դեկտեմբերյան համապետական ընտրության ժամանակ:

Եվ ձեր օգտին, ձեր քաղաքական թիմի օգտին քվեարկել ենք՝ վստահ լինելով, որ բոլոր դեպքերում ու հատկապես ճակատագրական պահերին դուք կպաշտպանեք Հայաստանի Հանրապետության եւ, իհարկե, Սյունիքի ու սյունեցու շահը:

Հիմա եկել է պահը, որը պատմական է եւ հայոց լինելիության համար վճռորոշ:

Եռակողմ ստորագրությամբ հայտնի խայտառակ ակտն աննախադեպ փորձ է՝ ոչ միայն Արցախ հայրենիքից մեզ զրկելու, այլեւ վտանգի տակ դնելու Սյունիքի լինելիության հեռանկարը, ասել է թե՝ Հայաստանի Հանրապետության ներկան ու գալիքը:

Այդ փաստաթղթով (եթե կյանքի կոչվի) ճանապարհ է բացվում քոչվոր թուրքի առաջ՝ իրացնելու իր բազմադարյա երազանքը՝ անարգել մտնելու Սյունիք:

Ուստի եւ մի գերխնդրի առջեւ ենք կանգնած ազգովի՝ ժամ առաջ անվավեր համարել այդ խայտառակ ակտը, քանի դեռ նման հնարավորություն ունենք: Ու այդ առումով ձեզանից յուրաքանչյուրը, կարծում ենք,  անհապաղ եւ կոնկրետ անելիք ունի:

Մինչ այդ, սակայն, ձեր ուշադրությունն ենք սեւեռում հետեւյալ իրողության վրա. ձեզանից յուրաքանչյուրի նախնիների սուրբ նշխարներն են ամփոփված Սյունիքի հողում, ձեզանից յուրաքանչյուրի արմատներն են այս լեռնաշխարհում, ձեր նախնիները դարեր շարունակ հերոսաբար մաքառել են մարդակեր թուրքի դեմ՝ հանուն Սյունիքի արժանապատվության, ամբողջականության եւ ինքնիշխանության:

Հիմա փորձ է արվում այդ ամենը պղծել, փորձ է արվում պատմության անիվը շրջել, փորձ է արվում մեր աստվածատուր հայրենիքը մեզանից խլել, փորձ է արվում հայոց պետականության հոգեհանգիստը կազմակերպել:

Եվ դուք չեք կարող լուռ մնալ այս պահին, չեք կարող շրջանցել սկիզբ առած արհավիրքն ու սեփական դիրքորոշում չարտահայտել հօգուտ Սյունիքի եւ Հայաստանի Հանրապետության, ինչպես եւ հօգուտ  հայոց Արցախի:

Այս կոչ-հորդոր-խնդրանքը հրապարակավ չէինք ուղղի ձեզ, եթե վերջնականապես կորցրած լինեինք յուրաքանչյուրիդ հանդեպ ի սկզբանե ունեցած հավատը, եթե համոզված լինեինք, որ յուրաքանչյուրիդ ներաշխարհում այլեւս  մեռած է սյունեցու արժանապատվությունը:

Որեմն՝ հազարավոր սյունեցիներ դեռ հավատում են ձեզ եւ ակնկալում ողջամտություն, հայրենապաշտություն:

Ո՞րն է մեր կոչ-խնդրանք-հորդորի ընդհանրական գաղափարը:

Հանուն ազգային փրոկության, հանուն Սյունիքի փրկության, հանուն կորսված Արցախի վերականգնման դուք պարտավոր եք հենց այսօր տարանջատվել ուրացողների, ազգադավների փաղանգից եւ կանգնել հայ ժողովրդի մեծամասնության, արժանապատիվ Սյունիքի, հայոց պետականության կողքին:

Այո, հենց դուք եք առաջին հերթին պարտավոր տարբերվել հայտնի ութսունութի պահվածքից, քանզի Հայկ նահապետի եւ Սիսակ նահապետի արյունն է ձեր երակներում, քանզի Սյունիքը դավաճաններ երկնելու իրավունք չունի: Հենց դուք պետք է առաջին հերթին վեր կանգնենք կուսակցական-գաղափարական չեղած եւ շինծու շահից, որը հայրենիքի եւ ազգի  շահի հետ որեւէ աղերս չունի:

Ինչ-որ պարագայում միգուցե եւ դրվատելի է եղել, որ հավատարիմ եք մնացել ձեր քաղաքական թիմին, բայց այդ հավատարմությունն այլեւս ոչ միայն գնահատելի ու պահանջված չէ, այլեւ, մեղմ ասած, դավաճանական է ու հակահայկական, նաեւ հակապետական:

Եվ ուրեմն՝ զրո արժեք ունի այս իրավիճակում դրսեւորվող ձեր՝ այսպես կոչված կամ թվացյալ հավատարմությունը քաղաքական թիմին, եթե կշեռքի նժարին հայոց հայրենիքի լինել-չլինելու գերխնդիրն է:

Ավելին ասենք՝ ձեր ներկայիս՝ այսպես կոչված հավատարմությունը քաղաքական թիմին  (թույլ տվեք ասել)՝ սովորական մորթապաշտության տպավորություն է թողնում:

Այնպես որ՝ ժամն է հրապարակավ հեռանալու ուրացողների փաղանգից եւ կոնկրետ գործողություններով ու ձեր մանդատի ուժով պայքարելու այն փաստաթղթի դեմ, որով փորձում են մեզ հայրենազրկել, որի հիման վրա սրբասուրբ Սյունիքում ոտք պիտի դնի մեր դարավոր թշմանի թուրքը:

Իսկ եթե դուք նման համարձակություն եւ վճռականություն չունենաք, ապա, անկախ որեւէ մեկի կամքից, դուք եւ ձեր սերունդները Սյունիքում ապրելու, սյունեցի կոչվելու բարոյական իրավունք չեք ունենալու  դարեդար:

Ավելին ասենք՝ դուք դասվելու եք Սյունիքին 18-րդ դարասկզբին դավաճանած Մելիք Ֆրանգյուլի ու նրա նմանների շարքը: Եվ ձեր ու ձեր սերունդների վրա դարեր շարունակ համաժողովրդական անեծք  է իջնելու, ինչպես երեք հարյուր տարի շարունակ արվում է Մելիք Ֆրանգյուլի գերեզմանի հանդեպ, որ գտնվում է Արծվանիկ գյուղի հանգստարանի մերձակայքում:

Իրավիճակն ինչ-որ կերպ շտկելու  շատ քիչ ժամեր են մնացել:

Եվ այդ ժամերի ընթացքում դուք երկու ճանապարհ ունեք, որոնցից միայն մեկը կարող եք ընտրել:

Ճանապարհ 1. դուք հերոսանում եք եւ մտնում հայոց փառքի պատմության մեջ՝ լքելով ուրացողների փաղանգը եւ ձեր մանդատի ուժով չեզոքացնելու խայտառակ կապիտուլյացիայի ակտը: Եվ դուք ու ձեր սերունդները  գալիք դարերում արժանանում եք խոնարհումի:

Ճանապարհ 2. դուք մնում եք ուրացողների ճամբարում՝ աջակցելով Սյունիքն ու ձեր նախնիների գերեզմաններն ու քրիստոնեական սրբությունները մեր դարավոր թշնամուն հանձնելու ազգադավ գործողություններին, ինչպիսի լիազորություններ ընտրողներս ձեզ չենք տվել: Այդ ճանապարհն ընտրելով՝ դուք կպղծեք նաեւ հայոց նահատակների հիշատակը, ովքեր զոհվել են Արցախյան երեք պատերազմի ընթացքում, ովքեր դարեր շարունակ պաշտպանել են Սյունիքը եւ հայոց արեւելյան սահմաններն առհասարակ:

Հիշեցնում ենք՝ երրորդ ճանապարհ չկա…

Իսկ կողմնորոշվելու համար, ինչպես արդեն նշեցինք, շատ քիչ ժամեր ունեք. նոյեմբերի 15-ին մեկնարկում է հայրենիքը թուրքին հանձնելու մեծագուն ոճրագործություն-ծրագիրը:

Անշուշտ, ձեր անելիքը դուք եւ միայն դուք կարող եք որոշել, բայց եւ խնդրում-հորդորում-կոչ ենք անում՝ նախընտրել հիշատակված առաջին ուղին:

Դա, հիշեցեք, բազում արժանապատիվ սյունեցիների եւ ձեզ ծնող ու ձեզանով առայժմ  հպարտացող Սյունյաց աշխարհի հորդոր-խնդրանքն է:

Հարգանքով՝

Սամվել Ալեքսանյան

12 նոյեմբերի 2020 թ.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները. հայտարարություն

05.12.2025 15:51

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարել է հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման մասին

05.12.2025 15:35

ՌԴ–ն և Հնդկաստանը ԵԱՏՄ-ի հետ աշխատանքներ են տանում Նյու Դելիի ԱԱԳ–ի ստեղծման ուղղությամբ

05.12.2025 15:20

«Ալիևը չի թաքցնում Հայաստան պետությունը ոչնչացնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան

05.12.2025 14:39

ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ «ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ԱՊԱՀՈՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ»

05.12.2025 12:38

Բաքվում շարունակվել են հայ գերիների պաշտպանների ելույթները

05.12.2025 12:16

Սյունիքում սպասում են ՀՀ ոստիկանապետի պարզաբանմանը՝ ի՞նչ հիմքով են ոստիկանները հայտնվել Գորիսի պետական քոլեջում և ինքնիրավչությամբ զբաղվել

05.12.2025 11:38

Պուտինը ժամանել է Դելիի նախագահական պալատ. նրան դիմավորել են պատվո պահակախմբով և օրհներգով

05.12.2025 10:44

Տարեկան պետք է տնկել 20–25 միլիոն ծառ. Մելիքյանը՝ հրդեհների ու օդի աղտոտվածության մասին

05.12.2025 10:35

Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել․ փաստաբան

04.12.2025 18:56

ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ Սրբազանին․ փաստաբան

04.12.2025 18:52

Իրանի կառավարությունը ցանկանում է ջուր գնել հարևան երկրներից

04.12.2025 17:34