Ազգային ժողովը մերժեց ընդդիմության` «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծը

07.12.2021 12:23
1570

Ազգային ժողովը մերժել է «Հայաստան» խմբակցության «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում նախագծի հիմնական զեկուցող Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ թուրք-ադրբեջանական ագրեսիան ու Արցախի տարածքների բռնազավթումը, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքներ ներխուժումը,  միակողմանի սահմանագծման  ու սահմանազատման  գործողությունները Հայաստանի  ինքնիշխանության կորստի ու Արցախի` իր իսկ պատմական տարածքում  միջազգային  իրավունքով ինքնորոշմանն ու գոյությանը լուրջ  սպառնալիք են։

«Ակնհայտ է` իշխանությունն այսօր էլ չի անդրադառնում այսքան կարևոր ու զգայուն  հիմնախնդիրներին. ամեն ինչ անում են, որ այս թեմայով փակ քննարկում  լինի: Փաստ է, որ հենց այս զգայուն հարցը պետք է բաց քննարկվի, իշխանությունը խուսափում է հրապարակային դարձնել այն, ինչ տեղի է ունենում ժողովրդի թիկունքում»,- ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղարը:

Սեյրան Օհանյանի խոսքով` պայմանավորվածությունների մասին տեղեկանում ենք կատարված փաստերից հետո:

«Նորություն չէ, որ պարտությունից հետո հաղթած կողմը  պարտված  կողմի թե անձերի, թե իշխանության  վրա արտաքին ճնշումները սաստկացնում է: Սա է բերում անվստահության: Մենք պահանջում ենք գնահատական թուրք-ադրբեջանական ագրեսիային, պահանջում ենք  բոլոր պայմանավորվածությունները կատարել Հայաստանում գործող օրենսդրական ընթացակարգերի համաձայն. սահմանազատման ու սահմանագծման  հարցում չկատարել քայլեր, որոնք կվնասեն  Արցախին»,-ասաց Պաշտպանության նախկին նախարարը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ նշեց, թե հանձնաժողովը քննարկել է «Հայաստան» խմբակցության  նախագիծն ու դրան տվել բացասական եզրակացություն:

Նա հայտարարեց, թե սահմանազատման ու սահմանագծման օրակարգը ոչ թե պետք է փոխկապակցել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետ, այլ տարանջատել:

«Հայաստանն ունի ինքնիշխան տարածք, և այն պետք է պաշտպանվի, այդ թվում` սահմանազատման ու սահմանագծման գործընթացի միջոցով, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման  հարթակը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն է, և Հայաստանի ու Արցախի շահերից չի բխում եռանախագահության ներքո քննարկվելիք հարցերը տեղափոխել կամ փոխկապակցել սահմանազատման կամ սահմանագծման  օրակարգի հետ»,- ասաց Կարապետյանը:

Ներկայացված նախագծով նախաձեռնության հեղինակները ՀՀ կառավարությունից պահանջում են զերծ մնալ որեւէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ սահմանադրության պահանջներն ու Հայ ժողովրդի հավաքական կամքը՝ արտահայտված Անկախության հռչակագրով, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանագծման եւ սահմանազատման վերաբերյալ հարցը որեւէ կերպ չտարանջատել Արցախի ժողովրդի՝ իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումից: Բացի այդ, կոչ է արվում միջազգային հանրությանը եւ բարեկամ երկրների խորհրդարաններին՝ դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացված եւ շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս նկատմամբ իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագծին:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24