Ազգայինի համն ու հոտը կրթօջախի հարկի տակ

18.10.2024 14:50
925

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաջին անգամ հոկտեմբերի 17-ը հայտարարվել է ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր։ Միջազգային օր հռչակվելու հանգամանքը մեզ՝ հայերիս, եւս մեկ անգամ հիշեցնում է ոչ նյութական մշակութային ժառանգության կարեւորության մասին։ Ծեսերը, արհեստները, ժողովրդական բանահյուսությունը մեզ են փոխանցվում սերնդեսերունդ։ Դրանք արժեքներ են, որոնց պահպանումն ու կրումը մեր լինելիության հիմքն են։ Եվ շատ էական է ոչ նյութական մշակութային ժառանգության կրողը լինելու հանգամանքը կարեւորելը, այդ ժառանգությունը սերունդներին փոխանցելը։

Այս համատեքստում էր հոկտեմբերի 17-ին «Քաջարանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում կազմակերպված միջոցառումը։ Այն նախաձեռնել էր «Խոհարարական գործ» մասնագիտության վարպետ Հասմիկ Պապյանը։ Ուսումնարանի ճեմասրահը միջոցառման հյուրերին անմիջապես գերեց ինքնատիպ ձեւավորմամբ։ Փոքրիկ թանգարան-անկյունը դուր եկավ ներկաներին. խնոցի, ճախարակ, երկանք, գյուղատնտեսական գործիքներ, ձեռագործ աշխատանքներ, հայկական խոհանոցը ներկայացնող ուտեստներ։ Հասմիկ Պապյանի նախաձեռնությունից ոգեւորված՝ խոհարարական խմբի ուսանողները ջանք չէին խնայել օրվա խորհուրդը հավուր պատշաճի ներկայացնելու։ Կազմակերպիչը հրավիրվածներին ներկայացրեց Սյունիք աշխարհը՝ կոլորիտային առանձնահատկություններով։

Քաջարանի արվեստի դպրոցի սաները ազգային երգ ու պարով համեմեցին միջոցառումը։ Հոգեւոր հովիվ տեր Շիրակը բարձր գնահատեց կատարված աշխատանքը՝ շեշտելով այն դրական, ուսանելի ազդեցությունը, որը անպայման կկրի ներկա սերունդը՝ արժեւորելով ազգայինը։ Մեծ է ուսուցչի դերը սերնդի մեջ կրթության հանդեպ սեր սերմանելու գործում։

Քաջարանի արհեստագործական պետական ուսումնարանում վարպետ Հասմիկ Պապյանի սերը, նվիրումը իր մասնագիտությանը տեսանելի է ու արժանի գովեստի։ Նրա դասավանդած խմբում դասաժամերը անցնում են հետաքրքիր, իսկ մասնագիտության գրավչությունը ուսումնարան կբերի շատերին։

Անահիտ Գեւորգյան

Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12