ԱԺ առաջին նիստը հարթ չի ընթանում, իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության չեն գալիս

02.08.2021 11:52
1485

Նորընտիր ազգային ժողովի առաջին նիստը հարթ չի ընթանում, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը պահանջում է ապահովել իրենց երկու կալանավորված գործընկերոջ (խմբ. Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյան և Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյան) մասնակցությունը նիստին, իշխանական խմբակցությունից հորդորում են չխանգարել ԱԺ բնականոն գործունեությանը, նշում, որ ընդդիմադիր գործընկերները կալանավորվել են մինչև պատգամավորական մանդատ ստանալը:

Վարման կարգով ելույթի ընթացքում «Հայաստան» դաշինքից Արմեն Ռուստամյանն ասաց, թե իր կարծիքով խախտվում է կանոնակարգը:

«Արտառոց վիճակում ենք, չի եղել այսպիսի գումարում, որ մենք սկսենք, 2 պատգամավոր գործընկերներ գտնվեն կալանքի տակ՝ ազատությունից զրկված, իրենց կամքին հակառակ չեն կարողանում մասնակցել ԱԺ նիստերին, լիարժեք իրականացնել իրենց լիազորությունները: Եվ, եթե մենք համարում ենք, թե ոչինչ չի եղել, կարելի է այսպես հանգիստ սկսել և անտեսել ամեն ինչ: Այս սկզբով մենք լավ տեղ չենք հասնի: Մենք իրավունք չունենք կանոնակարգի կոպիտ ոտնահարմամբ, խախտումով գնալ առաջ»,-ասաց Ռուստամյանը:

Ըստ նրա՝ դա ոչ միայն ոտնձգություն է այդ պատգամավորների նկատմամբ, այլ նաև անարգանք՝ ԱԺ-ի նկատմամբ: ԱԺ-ն իր մարմինները, ղեկավարությունն այսօր պետք է ձևավորի: Ռուստամյանը դժգոհեց, որ այդ պատգամավորները ոչ ընտրելու, ոչ էլ ընտրվելու իրավունք չեն ունենալու, եթե ներկայացված չլինեն ԱԺ դահլիճում:

«Քաղաքացիական պայմանագիր»-ից Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց՝ պատգամավորն ունի անձեռնմխելիության իրավունք, սակայն հավելեց, որ տվյալ պարագայում գործ ունեն իրավիճակի հետ, երբ արարքները, որոնք վերաբերում են պատգամավորական մանդատ ստացած անձանց, տեղի են ունեցել մինչև պատգամավորական մանդատը ստանալը: «Եվ որպես թեկնածու նրանց անձեռնմխելիությունը խախտվել է ԿԸՀ-ի համապատասխան որոշումներով»,-ասաց նա ու հավելեց՝ բոլորը պարտավոր են ապահովել ԱԺ բնականոն գործունեությունը:

Նա առաջարկեց թույլ տալ նիստը նախագահողին  ձևավորել ԱԺ մարմինները, որից հետո կքննարկեն  ցանկացած հարց:

Վարդանյանը հիշեցրեց՝ ԱԺ-ն որևիցե եղանակով չի կարող ազդել արդարադատության համակարգի վրա, չի կարող ավելի բարձր դասել իրեն, քան դատարանի կողմից կայացված որոշումը:

Նիստը նախագահող Կնյազ Հասանովը հորդորեց վարման կարգով ելույթներն ավարտել, շարունակել աշխատանքը: Սակայն «Հայաստան» դաշինքից Արամ Վարդևանյանը ևս վարման կարգով խոսքի իրավունք վերցրեց: «Մեծ ցավ եմ ապրում, որ Վլադիմիր Վարդանյանը, քաջ գիտակցելով Սահմանադրության 96-րդ հոդվածը, որը որևէ բացառություն չի նախատեսում որևէ այլ մեխանիզմով պատգամավորի անձեռնմխելիություն հաղթահարելու, խոսում է նրա մասին, թե կարող է մի դատախազ, մի դատավոր շրջանցել ՀՀ Սահմանադրությունը»,-ասաց նա ու հավելեց՝ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն ուզում են նիստին ներկա լինել, բայց նրանց թույլ չեն տալիս՝ Սահմանադրությունը տրորելով:

Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց՝ շատ լավ ծանոթ է Սահմանադրության 96-րդ հոդվածին: «Որևիցե պետական մարմին չի կարող գերազանցել իր լիազորությունները, խնդրում եմ հարգանքով վերաբերել դատարանների որոշումներին, ոչ թե միայն այն դեպքերում, երբ դատարանի որոշումը հաճելի է ձեզ»,-ասաց նա:

Այնուհետև «Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանը  առաջարկեց 20 րոպե տևողությամբ ընդմիջում, որպեսզի քաղաքական ուժերը ներկայացնող խմբակցությունները կազմակերպեն իրենց երկու գործընկերների ազատ արձակումը կամ այդ ուղղությամբ խորհրդարանի անելիքները, այդ թվում՝ գլխավոր դատախազին ԱԺ հրավիրելը և նրանից պարզաբանում ստանալը:

«Պատիվ ունեմ» դաշինքից Հայկ Մամիջանյանն ասաց, որ միանում են «Հայաստան» դաշինքի պահանջին՝ ապահովելու ընտրված պատգամավորների ներկայությունը և բնականոն աշխատանքը: 

Երկար քննարկումներից հետո նիստը նախագահողը հայտարարեց 20 րոպե ընդմիջում:

armenpress.am

 

Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք

13.10.2026 17:21

Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին

13.10.2026 17:11

6-ամյա երեխային ապտակելու դեպքով Սիսիանում քրեական հետապնդում է հարուցվել

13.10.2026 16:56

В Ереване отметили годовщину освобождения Ереванской крепости от персидского ига

13.10.2026 16:51

Բաքուն հայտնում է, թե Նախիջևանը «Զանգեզուրի միջանցքին միացնող երկաթուղու շինարարությունն ընթանում է արագացված տեմպերով»

13.10.2026 16:32

Ալիևի կուսակցությունը բողոքել է Էրդողանի գլխավոր խորհրդականից՝ նրա հայտարարությունները որակելով «պոպուլիստական և անպատասխանատու»

13.10.2026 16:12

Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական և բնակարանային խնդիրները պետք է վեր լինեն քաղաքական շահարկումներից. Նազելի Բաղդասարյան

13.10.2026 15:35

Հարևանը ժամը 23:00-ից հետո խախտում է լռությունը. ե՞րբ է կիրառվում նախազգուշացում, և ե՞րբ՝ 40 000 դրամ տուգանք

13.10.2026 15:00

Մենք պատրաստվում ենք պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո

13.10.2026 14:44

«Ռուսական երկաթուղիների» ղեկավարը աշխատանքային այցով կժամանի Երևան

13.10.2026 12:49

Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»

13.10.2026 12:05

Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 400 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ Կալուգայի մարզում վնասվել է դպրոցի շենք

13.10.2026 11:38