ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց երեխայի ծննդյան վկայականում ՀԾՀ-ն նշելու մասին նախագծին

23.05.2020 12:57
1339

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծին, որով առաջարկվում է, որ ծնողի համաձայնությամբ երեխայի ծննդյան վկայականում ներառվի նաև հանրային ծառայության համարանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հաձնաժողովում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

«2014 թվականից Արդարադատության նախարարությունում ներդրվելէ  էլեկտրոնային համակարգ, որը վերաբերվում է  քաղաքացիական ակտերի գրանցումներին՝ էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացնելուն: Դա համացանցի միջոցով հասանելի է բոլոր ՔԿԱԳ մարմիններին: Այժմ այս նախագծով մենք քաղաքացիական կացության ակտում՝ երեխայի ծննդյան ակտում, ի թիվս այլ տվյալների, հնարավորություն ենք տալիս, ծնողների փոխադարձ համաձայնությամբ, նաև նշել հանրային ծառայությունների համարանիշը»,-ասաց Դանիելյանը:

Նա նշեց՝ՀԾՀ-ն սոցիալական տարբեր ծառայություններ իրականացնելիս պետք է լինում, և ծնողները ստիպված են լինում գնալ բանկության պետական ռեգիստր և այնտեղից ստանալ հանրային ծառայությունների համարանիշը: Եվ ըստ էության այս փոփոխությունը քաղաքացիների կյանքը թեթևացնում է այդ մասով, ստիպված չեն լինելու մի քանի պետական կառույցներ այցելել:
Երեխայի ազգությունը ևս նշվում է ծնողների փոխադարձ համաձայնությամբ:

Հանձնաժողովը քվեարկությամբ հավանություն տվեց նախագծին: Այն ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40