ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բաց տարածքում դիմակ չունենալու համար 10000 դրամ տուգանքի նախագիծը

19.05.2020 14:24
1167

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է ավելի մեղմ պատժաչափ սահմանել ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելու համար: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում ստացավ 92 կողմ, 1 ձեռնպահ ձայներ: 

Նախագծով մասնավորապես առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: 
Գործող օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 10-րդ մասը սահմանում է վարչական պատասխանատվություն՝ ինչպես մեկուսացման, ինքնամեկուսացման կանոնների խախտման համար, այնպես էլ ազատ տեղաշարժման իրավունքի այլ սահմանափակումների համար՝ սահմանելով պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 250-ապատիկի չափով: Սակայն ներկայում գործում են ազատ տեղաշարժման որոշ սահմանափակումներ, օրինակ՝ բաց տարածքներում դիմակի առկայությունը, որոնք համադրելի չեն, ասենք, կոնտակտավոր անձի կողմից մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման հետ՝ հաշվի առնելով վերջինների հանրային վտանգավորությունը: ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանի խոսքով՝ դրա համար էլ ազատ տեղաշարժման որոշ սահմանափակումների համար առաջարկվել է ավելի մեղմ պատժաչափ՝ 10 հազար դրամի չափով՝ ազատ տեղաշարժման պայման-պահանջ խախտելու համար: Խոսքը մասնավորապես վերաբերվում է պարետի որոշմամբ սահմանված դիմակների պահանջին՝ բաց տարածքներում, որի պայմաններում գործող օրենքով տուգանքը 100 հազարից 250 հազար դրամ է: Հիմա առաջարկվում է նման դեպքերում սահմանել 10 հազար դրամ:

Նախագիծը քննարկվում է հատուկ ընթացակարգով: Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ստացման համար առաջին ընթերցմամբ ընդունումից հետո նախատեսված է 3 ժամ, ևս 3 ժամ՝ գլխադասայաին հանձնաժողովի նիստի և եզրակացության համար: Այսպիսով երկրորդ ընթերցմամբ քննարկումը ևս կկայանա այսօր՝ մայիսի 19-ին: 

 

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40