ԱԺ-ն չընդունեց քաղաքացիների տեղաշարժը, հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու նախագիծը

31.03.2020 17:36
1211

Կորոնավիրուսով վարակվածների շրջանակը պարզելու համար կառավարության առաջարկած խնդրահարույց նախագիծը, որով հասանելի էին դառնալու քաղաքացիների անձնական տվյալները՝ տեղաշարժը, հեռախոսազանգերի, հաղորդագրությունների շրջանակը, չընդունվեց։

65 կողմ ձայնը բավարար չէր, ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը՝ բոյկոտեց։

Խորհրդարանում փաստաթուղթն այսօր քննարկվում էր երկրորդ ընթերցմամբ։

Նախքան քվեարկությունը նախագծին ընդդիմացող «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ արեց «Բարգավաճ Հայաստան»-ին չմասնակցել քվեարկությանը՝ այն տապալելու համար։

«Մենք դեմ ենք և չենք ուզում այս նախագիծն անցնի, մենք տեսնում ենք՝ ոնց որ թե իշխող խմբակցությունը 65 հոգուց ավելի մարդ չունի, ես առաջարկում եմ չմասնակցել քվեարկությանը մեր գործընկերներին «Բարգավաճ Հայաստան»-ի», - ասաց Մարուքյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն արդեն քվեարկությունից հետո բավական կոշտ գնահատական տվեց ընդդիմության, իր ձևակերպմամբ, կրավորական կեցվածքին:

«Ուզում եմ հիշեցնել, որ այստեղ հնչեցին մեր ընդդիմադիր գործընկերների կողմից այնպիսի հայտարարություններ, որոնք ասում էին, որ չեն հասցնում ոստիկանները, չեն հասցնում բուժաշխատողները, և մեր կողմից հնչեց առաջարկ՝ կանգնեցնելու դանդաղեցնելու այդ գործընթացը, որպեսզի մեր բուժհամակարգը չպարալիզացվի: Ըստ էության, այսօր ընդդիմությունը իր նման կրավորական կեցվածքով նպաստում է նրան, որպեսզի բուժհամակարգը պարալիզացվի», - նշեց Մակունցը:

Կրքեր բորբոքած այս նախագծին օրենք դառնալու համար չհերիքեց ընդամենը երկու ձայն։ Խմբակցության ղեկավար Մակունցն արդեն լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրենց պատգամավորների մի մասն Արցախում է, մյուսը՝ ինքնամեկուսացման մեջ, չբացառեց՝ ակնկալում էին՝ այդ երկու ձայնը ընդդիմությունից ստանալ։

«Եղել են տարբեր իրավիճակներ, երբ մենք այնուամենայնիվ կարողացել ենք համոզել ընդդիմությանը կամ գոնե ընդդիմության առանձին պատգամավորների, ինչպես եղավ, օրինակ, Արման Բաբաջանյանի դեպքում: Ամեն դեպքում, խոսքը պարզապես իրավական նորմերի մասին չէ, կա նաև մարդկային և հումանիտար բաղադրիչ: Անձամբ ես մտածում եմ, որ այս դեպքերում շատ հարցեր երկրորդ պլան են մղվում», - ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը համադարձում է Մակունցին՝ օրինագիծը տապալողն իրենք չէին և պետք չէ թողնել դա ընդդիմության խղճին։

«Մենք ի՞նչ կապ ունենք, մեր հույսո՞վ են իրենք նախագիծ բերում, որ անցկացնենք, իշխանությունն ընդդիմության հույսով է նախագիծ բերում: Մենք ի սկզբանե ասել ենք, որ դեմ ենք, ավելին, իշխանության շատ պատգամավորներ երեկ իրենք արտահայտեցին իրենց բացասական դիրքորոշումն այս նախագծի վերաբերյալ: Այսօր մենք չմասնակցեցինք ընտրությանը, իշխանության եղած պատգամավորները կողմ քվեարկեցին, ընդամենը սա է իրավիճակը, այստեղ որևէ այլ բան պետք չէ երևակայել: Կարելի է ընդամենը սեփական խմբակցության պատգամավորներին հրավիրել աշխատանքի: Չեմ կարող ասել՝ դա դիտավորություն էր, թե պատահականություն, բայց ամեն դեպքում, եթե իշխող խմբակցությունը ուզում է ինչ-որ օրինագիծ անցկացնի, ինքն իր պատգամավորներին պետք է խնդրի, որ նրանք մասնակցեն նիստերին», - ասաց Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ՝ 88 ձայնով ընդունել էր Արդարադատության նախարարության հեղինակած աղմկահարույց նախագիծը։

Այսօր առավոտից մեկնարկած քննարկումներն արդեն լրամշակված փաստաթղթի շուրջ նորից թեժ էին։ Թեպետ նախագծի հեղինակները պնդում են, որ արտակարգ դրության ավարտից հետո հավաքագրված անգամ ապանձնային տվյալները ոչնչացվելու են, սա միջոց է կյանքեր փրկելու համար, միևնույն է ընդդիմադիրները հակադարձում են՝ սա խնդրին համաչափ լուծում չէ:

Նախագծի վերաբերյալ վերապահում ունեն նաև իշխանական պատգամավորները. թե՛ երեկ, թե՛ այսօր նրանից մի քանիսը չմասնակցեց քվեարկությանը։ Իշխող խմբակցությունում դեռ չգիտեն՝ որն է լինելու հաջորդ քայլը։

https://www.azatutyun.am/

Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը

23.10.2026 11:51

ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

23.10.2026 10:57

Պահա՛նջ՝ չեղարկե՛լ «Թրամփի ուղին»․ Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛

23.10.2026 10:46

Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկել

23.10.2026 10:29

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և կարճվել վարույթները

23.10.2026 10:19

ԲՌՆԱԿՈԹ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՕՐԸ՝ ՏՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

22.10.2026 16:53

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

22.10.2026 15:30

«Կփորձենք Սահմանադրության հարցում համոզել ընդդիմությանը, եթե չստացվեց, կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաեւ արտահերթ ընտրություններ անել»․ Փաշինյան

22.10.2026 15:20

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, ՀՀ ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում

22.10.2026 15:06

«Կարծում եմ՝ 2027-2028 թվականներին խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի»․ Փաշինյան

22.10.2026 15:02

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

22.10.2026 12:32

Փաշինյանը ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները որպես մարտահրավեր է որակել

22.10.2026 12:28