ԱԺ քննիչ հանձնաժողովը ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը քննելու համար հրավիրելու է միջազգային կառույցների մասնագետների

19.09.2018 17:35
1278

ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման մանրամասները քննելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստում ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանն առաջարկեց անդամներին միջազգային կազմակերպություններից հրավիրել մասնագետների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 19-ին կայացած առաջին նիստում քննարկվեցին աշխատակարգային հարցեր:

«Հանձնաժողովի համար բոլոր խմբակցությունները ներկայացրել են իրենց թեկնածուներին: Բավականին մտահոգիչ փաստերի առթիվ ենք ձևավորվել այս հանձնաժողովը: Դեպքի առթիվ կան հարուցված քրեական գործեր, և այդ հանգամանքները չեն կարող քննարկման առարկա դառնալ հանձնաժողովում: Հանձնաժողովի քննարկման առարկա են դառնալու նաև նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի` դատախազության պարտականությունները»,-ասաց նիստը վարող ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանը:

Հանձնաժողովի կազմում են ՀՀԿ-ից Գևորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ալիկ Սարգսյանը, Ռուստամ Մախմուդյանը, Կորյուն Նահապետյանը, «Ելք» դաշինքից Հովիկ Աղազարյանը, Ալեն Սիմոնյանը, «Ծառուկյան» դաշինքից Գևորգ Պետրոսյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահե Էնֆիաջյանը, իսկ ՀՅԴ-ից` Սպարտակ Սեյրանյանը:

Կոստանյանը առաջարկեց հանձնաժողովի բոլոր անդամներին մեկ շաբաթյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել: Բոլորը կարող են առաջարկել հանձնաժողովի աշխատակարգի մեխանիզմները: Կլինեն հանձնաժողովի նախագահի, տեղակալի ընտրության քննարկումներ: Կոստանյանն առաջարկեց նաև, որ բոլորն իրենց մանդատի շրջանակում առաջարկել համապատասխան մարմիններից պահանջվող փաստաթղթերի ցանկը: «Կարող եք առաջարկել, թե որ միջազգային կազմակերպություներից և ինչ  մասնագետների կարող ենք հրավիրել: Իսկ պաշտոնատար անձինք և ՏԻՄ-երը պարտավոր են ներկայանալ հանձնաժողովի նիստերին»,-նշեց Կոստանյանը:

Կոստանյանը լրագրողների հետ զրույցում նշեց` կարող են միջազգային կառույցներին հրավիրել հեռահաղորդակցության մասնագետներ, որոնք կկարողանան համակարգային առումով բացատրել, թե ինչպիսի մենախիզմներ կան, որոնք բացառում են գաղտնալսումները: Հույս հայտնեց, որ գործընկերներն առաջարկություններով հանդես կգան:

«Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Կոստանյանին առաջարկեց ներկայացնել նախագիծ, որի շուրջ կաշխատեն մյուս պատգամավորները:   

 

armenpress.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24