Ազնավուրը հեռացավ, Ֆրանկոֆոնիան սգում է. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը ցավակցական ուղերձ է հղել

02.10.2018 11:02
1160

Աշխարհի այս հայը եղավ  ֆրանսերեն լեզվի, արժեքների ու հատկապես ազատության լավագույն դեսպաններից մեկը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի ցավակցական ուղերձ է հղել:

«Անսահման տխրությամբ իմացանք Շառլ Ազնավուրի մահվան գույժը՝ հոկտեմբերի մեկին, 94 տարեկան հասակում, մինչդեռ ողջ Ֆրանկոֆոնիան՝ հավաքված Երեւանում երկրների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ Գագաթաժողովի առիթով, պատրաստվում էր նրա հետ «Բոհեմը» երգել, ձայնակցել նրան այն հողում, որտեղ իր արմատներն են։ Աշխարհի այս հայը եղավ լավագույն դեսպաններից մեկը՝ ֆրանսերեն լեզվի, արժեքների ու հատկապես ազատության։ Ֆրանսալեզու լայն տարածքի ամեն կետում մենք կմնանք սիրող այդ մարդուն եւ իր երգերը, որ հարստություն  են մարդկության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ իր կարիերայի ավելի քան յոթանասուն տարիների ընթացքում նա դարձավ քսաներորդ դարի լավագույն երգիչներից մեկը, եւ հատկապես այն ֆրանսերենի փայլուն թարգմանիչը, որ լսվում է բոլոր աշխարհամասերում, բոլոր հնչերանգներով։ Ծնված լինելով Փարիզում գաղթական հայերի ընտանիքում՝ Ազնավուրը սիրում երգել տարբեր լեզուներով՝ այդ կերպ արժանին մատուցելով համամարդկային մշակույթի հարուստ բազմազանությանը։

«Շառլ Ազնավուրին իրեն ամեն տեղ զգում էր, ինչպես իր կողմից վաղուց ճանաչված երկրում՝ շնորհիվ լեզվի եւ իր հուզիչ հումանիզմի։ Հայիթիում 2008 թ․-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո՝ Ազնավուրը խորին վշտակցությամբ սկսեց օգնություն ցույց տալ։  Նա արմատեր էր գցել նաեւ Քվեբեկում․ ես հուզիչ հուշեր ունեմ 2008 թ․-ի հուլիսի 5-ից, երբ որպես Գլխավոր կառավարիչ՝ ես նրան հանձնեցի Կանադայի Պատվո շքանշանը, երկիր, որի սրտաբացությունը, տարածքը եւ մարդիկ հարազատ էին նրան։Այդ առթիվ մենք՝ նա եւ ես, անչափ էինք երջանիկ»,- ասված է Միկայել Ժանի ուղերձում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40