Կոմիտասի հայտնի ու անհայտ ստեղծագործությունները կհնչեն ամբողջ տարվա ընթացքում

15.02.2019 16:13
1253

Հայաստանի և Երևանի պետական կամերային երգչախմբերը հանդես կգան մեծ համերգներով՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կամերային երաժշտության ազգայինկենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը նշեց, որ ընդհանուր միջոցառումների մեկնարկը կտրվի փետրվարի 20-ին:

«Հետաքրքիր ու կարևոր նախաձեռնությամբ ենք հանդես գալիս: Կոմիտասի 150-ամյակի միջոցառումների շրջանակում Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հանդես է գալիս համերգաշարով: Հայաստանի պետական կամերային երգչախումբը փետրվարի 20-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա համերգով, ինչով էլ կտրվի ընդհանուր միջոցառումների մեկնարկը»,-ասաց Նորայր Նազարյանը:

Համերգը կրելու է «Կոմիտաս-150» խորագիրը:

Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորՌոբերտ Մլքեյանը նշեց, որ համերգին երգչախումբը Կոմիտասին կներկայացնի երեք հիմնական ժանրերում՝ խմբերգեր, դաշնամուրային մանրանվագներ, մեներգեր:

«Մեծ նպատակ կար, որ հնարավորինս բոլոր ժանրերով Կոմիտասին ներկայացնեինք: Մոտ մեկ ու կես ժամ տևողությամբ համերգին ամբողջությամբ կհնչի Կոմիտաս, կլինի 5 մեներգ, մանկական շարքից 4 ստեղծագործություն դաշնամուրի համար, ինչպես նաև երգչախմբային ստեղծագործություններ: Այդ երեկոյի ընթացքում փորձելու ենք տալ Կոմիտասի նկարագիրը»,-ասաց Ռոբերտ Մլքեյանը:

Երևանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյանի գլխավորությամբ, հանդես կգա մի քանի համերգով: «Կոմիտասը և մենք» խորագրով համերգաշարի մեկնարկը կտրվի փետրվարի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«1997-2000-ական թվականներին ձայնագրվեցին Կոմիտասի աշխարհիկ խմբերգերը։ Մեր խնդիրն է նախատեսված 7 համերգում բեմից հնչեցնել 147 խմբերգ: Նպատակ ունենք հնչեցնել մանր ու մեծ ստեղծագործությունները՝ ուղեկցելով, իհարկե, ըստ Կոմիտասի: Խորագիրը պատահական չէ, «Կոմիտասը և մենք» անվամբ մենք ցանկանում ենք ցույց տալ, թե այսօրվա կոմպոզիտորական միտքն ուր է հասել՝ ունենալով Կոմիտասի նման հիմք»,-ասաց նա:

Համերգի ընթացքում որպես մենակատարներ հանդես կգան երգիչներ Թամարա Մոսինյանը, Սարգիս Մինասյանը, Մաքրուհի Խաչատուրյանը, Գագիկ Հարությունյանը:

Անդրադառնալով Կոմիտասի ստեղծագործությունների հանրահռչակմանը՝ Ռոբերտ Մլքեյանը նշեց, որ այդ առումով մշտապես կա աշխատանք կատարելու:

«Շատ կցանկանայի, որ հնարավորություն լիներ, և ավելի հաճախ Կոմիտասի ստեղծագործություններով հանդես գայինք արտերկրում, հանդիսատեսը լսեր Կոմիտաս: Նա հայ դասական երաժշտության հիմնադիրն է, երգչախմբային արվեստում հանճարեղ է: Կոմիտասը մի կոմպոզիտոր է, որն անգնահատելի է»,-ավելացրեց Ռոբերտ Մլքեյանը:  

Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40