Մասկը հանդիպել է Իրանի դեսպանի հետ. New York Times

15.11.2024 14:26
615

Ամերիկացի ձեռներեց, միլիարդատեր Իլոն Մասկը, որը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում ղեկավարելու է նորաստեղծ կառավարության արդյունավետության դեպարտամենտը,  երկուշաբթի հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանիի հետ:

Մեկ ժամից ավելի տևած հանդիպմանը քննարկվել է՝ ինչպես կարելի է թուլացնել լարվածությունն Իրանի և Միացյալ Նահանգների միջև: Այս մասին ասել են իրանցի երկու պաշտոնյաներ, որոնք զրուցել են New York Times-ի հետ: Իրանցի պաշտոնյաներից մեկն ասել է, որ Tesla-ի գործադիրն է խնդրել հանդիպում, և որ հանդիպման վայրն ընտրել է դեսպանը:

«Նա այժմ շփվում է իրանցիների հետ», - Մասկի վերաբերյալ ասել է Միջազգային քաղաքականության կենտրոնի ավագ աշխատակից Սինա Թոսսին:

Իրանի հետ Թրամփի հարաբերությունները, մեղմ ասած, հարթ չեն. իր նախագահության ընթացքում նա որոշել է, որ ԱՄՆ-ն դուրս կգա Իրանի միջուկային համաձայնագրից, որը կնքվել էր 2015 թվականին Բարաք Օբամայի օրոք, և վերականգնել է Իրանի դեմ խիստ տնտեսական պատժամիջոցները:

Նաև իր նախագահության ժամանակ Թրամփը 2020 թվականի հունվարին կարգադրել է սպանել Ղասեմ Սոլեյմանիին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար «Ղոդս» ջոկատի հրամանատարին:

Այս տարի Թրամփի նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ Իրանը ցանկանում է սպանել նրան: 

Իրավիճակը բարդացնում է Թրամփի ուժեղ աջակցությունն Իսրայելին, որը կարող է ճանապարհ բացել Իսրայելի և Իրանի միջև համապարփակ պատերազմի համար, երբ նա նախագահ դառնա: Իսրայելը պատերազմի մեջ է Իրանի կողմից աջակցվող ՀԱՄԱՍ և «Հեզբոլլահ» կազմակերպությունների հետ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո:



 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40