Արցախի կրթական հաստատություններում հնչել է նոր ուսումնական տարին ազդարարող առաջին զանգը

01.09.2023 14:08
1118

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին,  Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում  հնչել է  նոր ուսումնական տարվա սկիզբն ազդարարող առաջին զանգը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցում  Գիտելիքի ու դպրության օրվան նվիրված միջոցառման սկզբում հնչել է Արցախի Հանրապետության պետական օրհներգը:

Нет описания.

Нет описания.

ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը իր խոսքում շնորհավորել է ներկաներին օրվա կապակցությամբ:

Нет описания.

«Համոզված եմ, որ մեր ուսուցիչները ջանք ու եռանդ չեն խնայելու` հագեցնելու մեր փոքրիկների հոգևոր ու մտավոր ծարավը: 2020 թվականի չարաբաստիկ պատերազմից հետո, ցավոք, մենք պարբերաբար բախվում ենք նոր մարտահրավերների, ինչն էլ ստիպում է ապրել ու արարել արտակարգ պայմաններում: Շուրջ ինը ամիս տևող ամբողջական շրջափակման հետևանքով Արցախում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ, ինչն իր անմիջական անդրադարձն  ունեցել և ունենում է Արցախի Հանրապետության գիտակրթական հաստատություններում ուսումնական աշխատաքնները պատշաճ  կազմակերպելու և իրականացնելու գործում: Այնուամենայնիվ, նախարարության կողմից գործադրվում են հնարավոր բոլոր ջանքերը մեր մատաղ սերնդի ու երիտասարդության կրթության իրավունքը պաշտպանելու և անգամ նմանօրինակ ծանր պայմաններում ուսումնական գործընթացը սկսելու ուղղությամբ»,-նշել է Ն. Մկրտչյանը:

Нет описания.

Нет описания.
Нет описания.
Դպրոցի տնօրեն Լենա Ավանեսյանը մեզ հետ զրույցում ասել է, որ  դպրոցը սիրով  կրկին իր դռներն է բացում առաջին դասարանցիների ու բոլոր աշակերտների առջև՝ այս անգամ ավելի մեծ համառությամբ սկսելով ուսումնական տարին:

«Մենք շարունակելու ենք աշխատել այնպես, ինչպես մինչ օրս ենք աշխատել: Այս ուսումնական տարում կաշխատենք ավելի մեծ եռանդով, համառությամբ ու հաստատակամությամբ: Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի ու դպրության տոնի առթիվ»,-հավելել է Լ. Ավանեսյանը:

Нет описания.

Ծնող Աննա Գրիգորյանը նշել է, որ առաջնեկն է այս տարի հաճախում առաջին դասարան։
«Շատ հուզված ենք, միևնույն ժամանակ՝  շատ մտահոգված: Անկախ ամեն ինչից` բոլորս հավատով ենք լցված և բոլորիս հույսը Աստված է։ Բոլորս երազում ենք, որ մեր բալիկները խաղաղ երկնքի տակ հաճախեն դպրոց ու լավ կրթություն ստանան, ինչպես աշխարհում ապրող մյուս բալիկները»,-հավելել է Ա. Գրիգորյանը:
Нет описания.
Միջոցառումը հագեցած էր  հայրենասիրական կատարումներով:

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08