ՏԻՄ ընտրությունների պաշտոնական արդյունքները արտահայտում են մարդկանց ընտրությունը. Նիկոլ Փաշինյան

22.10.2018 12:06
1174

Հոկտեմբերի 21-ին անցկացված ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ակնհայտ է հեղափոխության հաղթանակը: «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ցանկանում եմ շնորհավորել ՏԻՄ ընտրությունների անցկացման կապակցությամբ: Ցավում եմ, որ ՏԻՄ ընտրություններում մեր թեկնածուներից ոմանք չհաղթեցին, սակայն ուրախ եմ, որ  ևս մեկ քայլ կատարեցինք՝ արձանագրելու մեր հավատարմությունը թավշյա հեղափոխության արժեքներին: Երկու թեկնածու պարտվել է, նրանք հանդես են եկել հեղափոխության պաշտպանության դիրքերից: Էականն այն է, որ մենք մեր պարտավորությունը կատարել ենք: Ասել եմ և ասում եմ՝ ընտրություններն այլևս ընտրակեղծիքներով չեն լինելու»,- Նիկոլ Փաշինյանը:  

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ մինչ քվեարկությանը օրը իրենց թեկնածուների վարկանիշը գնալով բարձրանում էր, սակայն որոշ տեղերում չհասցրեցին գործն ավարտին հասցնել:

«Աներկբա է, որ բոլոր տեղերում ընտրությունների պաշտոնական արդյունքները արտահայտում են մարդկանց ընտրությունը: Եթե կան և կարող են լինել դետալներ, ըստ որոնց միշտ չէ, որ նշանակում են ազատ կամարտահայտություն, ապա այդ ուղղությամբ պետք է աշխատել: Մենք տեսականորեն այդպիսի դետալ չենք բացառում: Ուզում եմ ընդգծել, որ նույնիսկ այդ պարագայում քվեարկության արդյունքները պետք է 100 տոկոս ճշգրտորեն արձանագրվեն, որևէ այլ տարբերակ չի կարող լինել: Ակնհայտ է հեղափոխության հաղթանակը»,-ասաց նա:

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հոկտեմբերի 21-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները:Հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել հանրապետության 9 մարզի 49 համայնքում, որից 24-ում ընտրությունները եղել են հերթական՝ 25-ում՝ արտահերթ: ՏԻՄ ընտրություններ են կայացել հանրապետության 4 քաղաքներում՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր    քաղաքներում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:

Նախնական արդյունքներով Էջմիածնում քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Դիանա Գասպարյանը, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում քաղաքապետ է ընտրվել ինքնաառաջադրված թեկնածու Սևակ Միքայելյանը, Արմավիրի մարզի Արմավիր համայնքում քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած թեկնածու Դավիթ Խուդաթյանը: Կապանում անկուսակցական Գևորգ Փարսյանը հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Նարեկ Բաբայանին:

armenpress.am

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30