Բագրատ Զաքարյանի պարզաբանումը

18.06.2026 12:29
919

Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ, դիմում եմ ձեզ՝ որպես Մեղրի համայնքի բնակիչների, ինձ սատարողների, աջակիցների, համակիրների, ինչպես նաև ինձ հավատացող և Մեղրի համայնքը իրականում շատ սիրող հարգելի ընտրողներիս․

Խորին շնորհակալությունս եմ հայտնում ձեզ և հայցում ձեր ներողամտությունը ձեր կողմից ինձ վստահված քվեն ի շահ համայնքի համակարգված կառավարմանը 2021-2026 թվականների ողջ ժամանակահատվածում չիրացնելու համար։ Թերևս բոլոր մեղրեցիներին է հայտնի, որ 2021 թվականի հոկտեմբերի 17-ին Մեղրի համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում «Հանրապետություն» կուսակցությունը ստացել էր ձայների 42,8 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը 32,8 տոկոսը, «Ազատական» կուսակցությունը 14.4 տոկոսը, «Ապրելու երկիր» կուսակցությունը` 9,8 տոկոսը, համապատասխանաբար ավագանիների մանդատների հետևյալ բաշխվածությամբ՝ «Հանրապետություն» կուսակցություն՝ 6, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 5, «Ազատական»՝ 2, «Ապրելու երկիր»՝ 2։

Նոյեմբերի 3–ին Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցության ցուցակը գլխավորող Խաչատուր Անդրեասյանի և իմ՝ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորող, ավագանիների միջև կոալիցիոն հուշագիր է ստորագրվել, որով նախատեսվել էր համայնքային իշխանությունը բաժանել միմյանց միջև․ 5 տարվա առաջին կեսը` 2.5 տարին, պաշտոնավարելու էր «Հանրապետություն» կուսակցությունը՝ ի դեմս ինձ, մյուս 2.5 տարին՝ «Ազատական» կուսակցությունը` ի դեմս Խաչատուր Անդրեասյանի: Համաձայն «Հանրապետություն» և «Ազատական» կուսակցությունների ընտրված ավագանու անդամների միջև կնքված համագործակցության հուշագրի՝ նախատեսվում էր արդար և անվտանգ կառավարում, տնտեսության զարգացում, համայնքի առջև ծառացած խնդիրների համատեղ լուծում։ Ավագանու ութ անդամի կողմից տրված համաձայնության հիմքով առաջիկա 5 տարիների կառավարումն իրականացվել էր հետևյալ հաջորդականությամբ՝ առաջին 2 տարի 6 ամիսը համայնքի կառավարումն իրականացնելու էր «Հանրապետություն» կուսակցությունը՝ գլխավորած ղեկավարով, իսկ երկրորդ 2 տարի 6 ամիսը ժամանակահատվածը՝ «Ազատական» կուսակցությունն՝ իր գլխավորած ղեկավարով։ Ես ղեկավարվելով և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական ակտերով, ինչպես նաև իմ խղճի, մտքի, իմ ընտրողի՝ ինձ վստահված քվեի ուժով, վստահեցնում եմ, որ իմ ղեկավարման ընթացքում առաջնորդվել եմ գլխավորապես հուշագրով սահմանված համատեղ կառավարման սկզբունքով, մշտապես քննարկելով կայացվող և ընդունվող բոլոր որոշումները, միասին կազմելով համայնքի առջև ծառացող բոլոր դժվարությունների հաղթահարման պլան։ Նշեմ, որ իմ կողմից կառավարված 15․11․2021-15․05․2024 թվականները եղել են բավականին բարդ և մարտահրավերներով լի տարիներ՝ ծանր փորձություններ և ցավալի կորուստներ, 2022 թվականի սեպտեմբերի 12-13 պատերազմ, արցախահայության տեղահանություն, անցել ենք ճգնաժամային իրադարձությունների միջով, այդ ամենը մեծ պատասխանատվությամբ ու պատվով կազմակերպել, իսկ խոչընդոտները հաղթահարել եմ որպես սահմանամերձ համայնքի ղեկավար։ Միաժամանակ ի բարօրություն համայնքի զարգացման իրականացրել եմ բազմաթիվ ծրագրեր, որոնք ըստ անհրաժեշտության կներկայացվեն, թերևս վստահեցնում եմ, որ համայնքում կատարվող ծրագրերը գովազդվելու հարթակ չեն, այլ յուրաքանչյուր բարեխիղճ ղեկավարի օրենքով սահմանված կարգով տրվող պարտադիր լիազորություններ։

Հարգելիներս, Մեղրի համայնքը՝ դիտարկելով որպես ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության, ժողովրդի ազատ կամարտահայտության կարևորագույն ինստիտուտ, բնակչության և իշխանության միջև կապող օղակ, այս տարիներին ավելի եմ ամրապնդել համայնք-բնակիչներ կապը, յուրաքանչյուր բնակչի խնդրին արագ ու սրտացավ արձագանքելով, հնարավոր բոլոր միջոցներով ձեռնամուխ լինելով լուծելու բարձրաձայնված և վերհանված յուրաքանչյուր հարց։

Ես՝ որպես համայնքի ղեկավար, անմնացորդ նվիրումով և մեծ պատասխանատվությամբ եմ կատարել իմ պարտականությունները՝ ի նպաստ մեր համայնքի։

Անդրադառնալով վերջին ժամանակների իմ և Խաչատուր Անդրեասյանի փոխհարաբերություններին, նշեմ, որ հաճախակի էինք ունենում աշխատանքային անհամաձայնություններ, մասնավորապես 2024 թվականի մայիսի 27-ի Մեղրի համայնքի ավագանու արտահերթ նիստի արդյունքում Մեղրի համայնքի ղեկավար ընտրվելուց հետո վերջինս կարճ ժամանակահատվածում շրջանցեց 2021 թվականի նոյեմբերի 3-ին կնքված հուշագրի շատ կետեր, տեղափոխվելով այլ կուսակցություն, որի վերաբերյալ թերևս ես տեղեկանում եմ մամուլից, համայնքային խնդիրների վերաբերյալ քննարկումներն կազմակերպում և իրականացվում էր առանց իմ ներկայության, իսկ ավագանու նիստերին իմ կողմից կատարվող դիտարկումներն, վերլուծություններն անտեսվում էին, ակնհայտ հուշագրով սահմանված համատեղ կառավարման սկզբունքներից հեռացում, նույնիսկ ոչ պետականամետ գործունեություն ռազմական դիրքերի անձեռնմխելիության վերաբերյալ։

Հայտնում եմ, որ վերոնշյալ անձնավորության հետ որևէ բախում, վիճաբանություն չեմ ունեցել և վերջինիս թիվ 102 կարգադրության համաձայն սույն թվականի հունիսի 10-ից դադարեցրել եմ իմ գործունեությունը՝ որպես համայնքի ղեկավարի առաջին տեղակալ։

Երբեմն անտեսելով շատ մանր խնդիրները դրանք վերածվում են և դառնում մեծ ու հաճախ անլուծելի։ Դրա մասին բարձրաձայնել եմ շատ վաղուց և մի քանի անգամ։ Սա թերևս ճիշտ որոշում է, քանի որ այլևս պետք չի լինի որոշներին կեղծ զսպվածություն խաղալ, քաղաքական գործչին ոչ բնորոշ դիմագծերով կամ ձևականություններով հանդես գալ։ Բնակչության խելացի, հասկացող, գնահատող զանգվածը կարողանում է հստակ տարբերակել իրականությունը գունագեղ խաբկանքից։

Շնորհակալություն ինձ վստահելու, հավատալու, նվիրվածության և հարգանքի համար։ Եվս մեկ անգամ ներողություն ձեր կողմից ինձ վստահված քվեն քաղաքական համաձայնության արդյուքում այլ քաղաքական ուժին վստահելու կամ փոխանցելու համար։ Քանի որ այլ տարբերակ չէր էլ մնացել, որովհետև ամենաարդյունավետ և այդ ժամանակվա ճիշտ որոշումը դա էր, բայց եղավ այնպես ինչպես որ եղավ։ Դեռ կհանդիպենք Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ։

Հ.Գ. Ստորագրված հուշագիրը մեկնաբանություններում

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40