Բաղրամյան պողոտայում քաղաքացիներն իրենց կամքն են արտահայտում, հավաքն օրենքի սահմաններում է. ՀՀ ոստիկանապետ

02.10.2018 21:03
1217

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նորմալ է գնահատում այն իրավիճակը, որ Երևանի Բաղրամյան պողոտան և Պռոշյան փողոցը շրջափակման մեջ են քաղաքացիների կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ոստիկանության պետն ընդգծեց, որ քաղաքացիներն արտահայտում են իրենց կամքը:

«Բոլոր տեղերում ոստիկանական վերակարգեր կան, ես ինքս շրջագայել եմ տարածքում: Ուղղակի անհանգիստ էի, որովհետև ասացին, որ բազմություն է հավաքվել: Ես որոշեցի անձամբ ծանոթանալ իրավիճակին: Երբ եկա, տեսա, որ Բաղրամյան 26-ի դարպասներն էլ են բաց, ներս մտա ու համոզվեցի, որ ամեն ինչ նորմալ է: Իմ` այստեղ գտնվելու նպատակը միայն պայմանավորված է հասարակական կարգն ապահովելու հանգամանքով»,- նշեց ՀՀ ոստիկանության պետը:

Հարցին, թե ոստիկանությունը տեղեկություններ ունի, թե որքա՞ն մարդ է այս պահին հավաքվել Բաղրամյան պողոտայում, ՀՀ ոստիկանության պետն ընդգծեց, որ այս պահին հստակ թիվ չի կարող ասել: «Հիմա ինձ կզեկուցեն, բայց խոսքը հազարավոր քաղաքացիների մասին է»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին` ոստիկանությունը քայլեր ձեռնարկելո՞ւ է շրջափակված փողոցների երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ, Ազգային ժողովի շենք ելքն ու մուտքն ապահովելու ուղղությամբ` ՀՀ ոստիկանության պետը պատասխանեց. «Այս պահին բացատրական աշխատանքներ են տանում ոստիկանները, բայց քաղաքացիները կարգ չեն խախտում, հավաքն օրենքի սահմաններում է»:

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40