Բախումներ, տուժածներ, ձերբակալություններ․հետընտրական Թբիլիսի

04.12.2024 10:44
561

Թբիլիսիում բողոքի գործողությունների 4-րդ օրն ավարտվել է բախումներով ու ձերբակալություններով։ Երկուշաբթի առավոտյան հատուկ ջոկատայինները ցուցարարներին հեռացրել են Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայից։ Մինչ այդ, ամբողջ գիշեր ցուցարարները հրավառության նյութեր են նետել ոստիկանների ուղղությամբ, իրավապահներն իրենց հերթին դիմել են հատուկ միջոցների՝ ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի օգնության։ Ցուցարարներին մղելով դեպի մետրոյի կայարան՝ ոստիկանությունը սկսել է ձերբակալել նրանց։

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի տվյալներով՝ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը բերման է ենթարկվել հակակառավարական ցույցերի ավելի քան 200 մասնակից։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունն էլ կիրակի հայտնել է, որ առնվազն 27 ցուցարար, 16 ոստիկան և լրատվամիջոցների մեկ աշխատակից է հոսպիտալացվել։ Մինչ այդ, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախազգուշացմամբ դիմել էր բողոքի ցույցի մասնակիցներին․

«Կոչ եմ անում բոլորին պահպանել հանգստություն և ենթարկվել օրենքին։ Հիշեցնեմ, որ օրենքի ցանկացած խախտում պատժվելու է ամբողջ խստությամբ։ Նույն կերպ, պատասխանատվությունից չեն խուսափի այն քաղաքական գործիչները, որոնք թաքնվում են իրենց գրասենյակներում և զոհաբերում ծայրահեղական խմբավորումների անդամներին, որոնք խստորեն կպատժվեն»։

Չնայած իշխանության կոչերին՝ ցույցերի ալիքը տարածվել է նաև Վրաստանի այլ քաղաքներում։ Բաթումում մարդիկ հավաքվել են քաղաքային դատարանի շենքի մոտ՝ աջակցելու ավելի վաղ կալանավորված ակտիվիստներին։ Երթեր են տեղի ունեցել նաև Քութայիսում, Փոթիում, Թելավիում, Մեստիայում և այլ քաղաքներում։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը հայտնի է գործադիր իշխանության նկատմամբ ընդդիմադիր կեցվածքով, կոչ է արել ճնշում գործադրել Սահմանադրական դատարանի վրա, որպեսզի այն չեղարկի անցած ամիս անցկացված ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթել է «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ե՛վ ընդդիմությունը, և՛ Զուրաբիշվիլին պնդում են, որ ընտրությունները կեղծվել են։

Կրեմլից հայտարարում են, որ Վրաստանում ընդդիմության բողոքի ակցիաները նման են Ուկրաինայում «նարնջագույն հեղափոխության» սցենարին։ ԵՄ-ն և ԱՄՆ-ն անհանգստացած են, որ Վրաստանը շեղվում է արևմտամետ կուրսից ու վերադառնում ՌԴ ուղեծիր, չնայած պնդումներին, որ «Վրացական երազանքը» հայտարարել է՝ գործում է երկրի ինքնիշխանությունն արտաքին միջամտությունից զերծ պահելու նկատառումով։ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը և ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը համատեղ կոմյունիկեում հայտարարել են, որ անկարգությունները դադարեցնելու՝ Վրաստանի իշխանությունների գործողությունները բացասական հետևանքներ կունենան Եվրամիության հետ հարաբերությունների հարցում: Բողոքի նոր ալիքը Վրաստանում սկսվել է նոյեմբերի 28-ին՝ այն բանից հետո, երբ «Վրացական երազանքը» որոշում կայացրեց Եվրամիությանն անդամակցելու շուրջ քննարկումների մեկնարկը հետաձգել առնվազն մինչև 2028 թվականի վերջ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40