Բակո Սահակյան. «Մենք եղել ենք, կանք ու այսուհետ կմնանք ժողովրդավարական արժեքների եւ ազատ երկրում ապրելու կողմնակից»

21.02.2017 18:38
2064

Փետրվարի 20-ին ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի Ստեփանակերտի 3/3 տեղամասում քվեարկություն կատարած Բակո Սահակյանը պատասխանեց լրագրողների հարցերին:


- Պարո՛ն նախագահ, ի՞նչ կարող է տալ հերթական հանրաքվեն Արցախի ժողովրդավարական զարգացումների տեսանկյունից:

- Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս՝ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ: 1988թ. փետրվարի 20-ը սկիզբ դրեց մեր ազգային-ազատագրական շարժմանը եւ պետականության վերականգնմանը: Եվ այս տոնական օրը ձեզ հետ միասին մասնակցում ենք կարեւորագույն ու նշանակալի իրադարձության, ինչպիսին հանրաքվեն է: Մենք կարծում ենք, որ հանրաքվեն քայլ առաջ է մեր պետականաշինության գործում:

- Երբ քվեաթերթիկը գցում էիք քվեատուփի մեջ, ի՞նչ էիք մտածում, ի՞նչ էիք հիշում, 29 տարի առաջ պատկերացնո՞ւմ էիք մի օր, որ Արցախը կունենա իր սահմանադրությունը, այն էլ՝ երկրորդ անգամ բարեփոխված, նորացված:

- Գիտե՞ք,  այդ տարիները լավագույն ապացույցն են մեր անշեղ ճանապարհի, եւ այս միջոցառմամբ, այս հանրաքվեով մենք մեկ անգամ եւս մեր հաստատակամությունն ենք ներկայացնում, հավատարմությունն այն արժեքներին, որոնցով առաջնորդվել ենք երկար տարիների ընթացքում, եւ ոչ միայն հույս ունեմ, այլեւ համոզված եմ՝ այն, ինչ տեղի է ունեցել մեր ազգային-ազատագրական պայքարի տարիներին, մեզ բերել է գերությունից ազատվելու հնարավորություն, մեզ համար ստեղծել բավականին նպաստավոր պայմաններ՝ ինքնուրույն մեր ճակատագիրը տնօրինելու, եւ հաստատուն քայլերով գնում ենք դեպի մեր երազած ապագան:

- Պարո՛ն նախագահ, այն մարդիկ, ովքեր քննադատում են սահմանադրական փոփոխությունները, համաձայն չեն դրա հետ, ասում են՝ հիմնական նպատակը հնարավորություն ստեղծելն է, որ Դուք կարողանաք մնալ նախագահի պաշտոնում մինչեւ 2030 թվականը: Դուք մտադի՞ր եք առաջադրել Ձեր թեկնածությունն անցումային փուլի նախագահական ընտրություններում եւ 2020 թվականին:

- Առիթ ունեցել եմ այս շրջանում պատասխանելու… Երբ քաղաքական ուժերը նախաձեռնել են այս գործընթացը, նրանց նպատակը եղել է պարզ, այդ նպատակի մասին բազմիցս այս շրջանում բարձրաձայնվել է. այս քայլով մենք հետապնդում ենք լրացուցիչ հնարավորություններ մեր երկրի զարգացման ու շենացման համար, իսկ սահմանադրական բարեփոխումները եւ ընդհանրապես իրավական մշակույթ կոչվածը ոչ թե մեկ անձի նպատակները երաշխավորելուն են միտված, այլ կոչված են իրավական մշակույթի պայմաններում եւ շրջանակներում տվյալ երկրի կյանքը կառուցելուն, կենսագործունեությունն ապահովելուն: Այսպիսին է եղել մեր նպատակը, եւ բոլոր նրանք, ովքեր այլ կերպ են մեկնաբանում, ոչ միայն ճիշտ չեն, այլեւ, կարծում եմ, ազնիվ չեն:

- Իսկ դուք նման նպատակ ունե՞ք:

- Մենք կենտրոնացել ենք սահմանադրական բարեփոխումների իրականացման աշխատանքների վրա եւ մեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել՝ երբ կգա ժամանակը, որ պարտավորված կլինենք խոսել մեր ապագայի մասին, այդ ժամանակաշրջանում էլ կհայտարարենք մեր որոշումների մասին:

- Պարո՛ն Սահակյան, մի փոքր շեղվելով օրվա խորհրդից, ապրիլյան իրադարձությունների հետ կապված՝ ի՞նչ քայլեր են արվում նաեւ Արցախի ձայնը լսելի դարձնելու համար:

- Գիտեք, այսօրվա հանրաքվեն կարելի է դասել այդ միջոցառումների շարքին, սա հայտ է, հերթական հայտ ներկայացված նաեւ միջազգային հանրությանը, որ մենք շարունակելու ենք ժողովրդավարական արժեքներին կողմնակից լինել, հետեւողական լինել մեր աշխատանքներում եւ մեր գործունեության մեջ ու, կարծում եմ, բոլոր նրանք, ովքեր հնարավորություն են ունեցել նախկինում եւ այսօր դիտորդական առաքելություն իրականացնել, այս միջոցառումը եւս մեկ հնարավորություն է նրանց համար համոզվելու, որ մեր սկզբունքներից հետ չենք քաշվել: Եվ սահմանադրական բարեփոխումների այս գործընթացը չի վերանայում մեր պետականաշինության փիլիսոփայությունը:

Մենք եղել ենք, կանք ու այսուհետ կմնանք ժողովրդավարական արժեքների եւ ազատ երկրում ապրելու կողմնակից, եւ դիտորդական առաքելություն իրականացնողները, այս միջոցառմանը մասնակցելով, կարծում եմ, կհամոզվեն՝ այն, ինչ մենք ասում ենք, ինչ հայտարարում ենք, ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը:

- Միջազգային հանրությունը հանրաքվեն լեգիտիմ չի համարում. բավականին կոշտ գնահատականներ հնչեցին, եւ ապրիլյան պատերազմից հետո անվտանգության գոտու ընդլայնման առումով ի՞նչ քայլեր են արվում, մասնավորապես Թալիշի ուղղությամբ:

- Դուք հնարավորություն ունեք հետեւելու. ժամանակ առ ժամանակ մեր լրատվական ոլորտի պատասխանատուները, ներկայացուցիչները լուսաբանում են այն աշխատանքները, որ իրականացվում են Թալիշում ու Մարտակերտի շրջանում: Եվ առաջարկում եմ այս օրերն օգտագործել նաեւ մանրամասն տեղեկություններ ստանալու այդ աշխատանքների մասին: Ես ընդունել եմ մի շարք որոշումներ Թալիշի վերակառուցման եւ վերաբնակեցման ուղղությամբ: Մենք արդեն իսկ իրականացրել ենք մի շարք աշխատանքներ ու գործեր, որոնք նախապատրաստվում ենք իրականացնել ապագայում, ինչը հնարավորություն է տալու առաջիկայում ունենալ վերակենդանացած, վերակառուցված Թալիշ: Եվ այդ հանձնարարականների շրջանակում նախատեսել ենք, որ Թալիշում բնակվելու են ավելի շատ թալիշցիներ, քան բնակվում էին մինչ ապրիլյան իրադարձությունները:

- Իսկ ի՞նչ կասեք հանրաքվեի միջազգային արձագանքի մասին:

- Նախ՝ համաձայն չեմ, որ միջազգային հանրությունը կոշտ գնահատականներ է տվել: Միջազգային հանրության այս կամ այն ներկայացուցիչները հանդես են եկել տարբեր հայտարարություններով: Տեսակետներ են հնչեցվել, որ մենք պետականաշինության զարգացման ուղղությամբ իրականացնում ենք մեր հերթական միջոցառումը, եւ այդ առումով այս միջոցառումը նրանք կասկածի տակ չեն առել: Եթե ուշադրություն եք դարձրել Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, դրա մեջ այդ ամենը նշվել է:

Զրույցը գրի առավ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԸ

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06