Բանակի համար ստեղծվել է զրահաթիթեղ, որը պաշտպանում է դիպուկահար հրացանից. news.am

29.11.2019 17:19
1378

Հայաստանում բանակի կարիքների համար մշակվել են յուրահատուկ զրահաթիթեղներ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ՌՀՀ պրոֆեսոր, Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկայի լաբորատորիայի վարիչ Ստեփան Պետրոսյանը:

«Զրահապատ նյութեր եւ դրանց վրա հիմնված պաշտպանական կառուցվածքներ» նախագծի շրջանակներում պեռլիտի հիման վրա սինթեզվել է հատուկ բյուրեղապակյա նյութ, որը չափազանց ամուր է եւ այլ հետաքրքիր հատկություններ ունի: Դրա հիման վրա հնարավոր է կամայական ձեւի պաշտպանիչ կառուցվածքներ ստեղծել: Մասնավորապես, ստեղծվել են կորագիծ զրահաթիթեղներ, որոնք կարելի է ընդգրկվել զրահապատ բաճկոնների ամբողջական փաթեթում:

Զրահաթիթեղների քաշը 2.2-2.3 կգ է, դրանք կարող են պաշտպանել այնպիսի զենքերի փամփուշտներից, ինչպիսիք են Դրագունովի դիպուկահարային հրացանը եւ արդիականացված Կալաշնիկովի հրացանը: Դրանցից արձակված փամփուշտները 10 մ հեռավորությունից կարող են ծակել երկաթգծի ռելսերը:

«Սակայն մեր զրահաթիթեղները ունակ են դիմակայել այդ զենքին, եթե անգամ նրանց 10 մետրից կրակեն: Իրենց պաշտպանիչ հատկություններով եւ քաշի բնութագրիչներով, դրանք չեն զիջում օտարերկրյա նման թիթեղներին (ինչ-որ տեղ, եւ գերազանցում), բայց դրանց գները շատ ավելի ցածր են», – ասել է Պետրոսյանը:

«Մենք կարծում ենք, որ այս տարվա ընթացքում ՊՆ-ն պատվեր կձեւակերպի, եւ այս տարի մենք մեր զինծառայողներին կապահովենք «Վահան» անվանումով հայրենական զրահաթիթեղների առաջին խմբաքանակով: Մենք արդեն մշակել ենք ամբողջ տեխնոլոգիական ուղին եւ սպասում ենք վերջնական պայմանագրի ստորագրմանը», – տեղեկացրել է փորձագետը: Ըստ նրա, արտադրանքով հետաքրքրվում են նաեւ արտասահմանից:

Զրահաթիթեղները մշակվել են ԲԲԸ «Օպտոէլեկտրոնիկայի գիտաարտադրական կենտրոնի» մասնագետների ջանքերով: «Այս ամենը արտոնագրված է Հայաստանում», – ընդգծել է Պետրոսյանը:

 

magnis.news

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40