Բանակցում են Որոտանի հէկերի համալիրի հարցով

22.06.2013 23:18
2692

 

Ամերիկյան ContourGlobal ընկերությունն ակտիվորեն բանակցում է Հայաստանի կառավարության հետ` Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի գնման շուրջ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց բուլղարական DD Agency ընկերության PR գծով պատասխանատու Դեսիսլավա Իլիեւան:

 

DD Agency-ին PR ոլորտում գործող ընկերություն է, որն իր ծառայություններն է մատուցում ContourGlobal-ին:

 

DD Agency-ի տարածած մամուլի հաղորդագրությունում մասնավորապես նշված է. ««Կոնտուր գլոբալ» ընկերությունը կարող է հաստատել, որ մենք ակտիվորեն բանակցում ենք ՀՀ կառավարության հետ «Որոտան» հիդրոկասկադի բոլոր ակտիվների գնման հարցի շուրջ: Չնայած գործարքի պայմանները դեռեւս հստակեցման փուլում են` գնման արժեքը զգալի կլինի, եւ կպահանջվի արտաքին` ոչ հայաստանյան աղբյուրներից ֆինանսավորում: Գնումը կիրականացվի «Կոնտուր գլոբալ» ընկերության սեփական միջոցներից եւ միջազգային առաջատար ֆինանսական կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Անդրծովյան մասնավոր ներդրումային կորպորացիան (OPIC), Համաշխարհային բանկի մասը կազմող Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), որի հետ մենք սերտորեն համագործակցում ենք ներգրավված միջոցների հաշվին: Ի հավելումն ամբողջական գնի` «Կոնտուր գլոբալ» ընկերությունը նախատեսում է զգալի ներդրումներ կատարել էլեկտրակայաններում հիմնական գեներատորների նորոգման նպատակով: Ներդրումների պահանջը հրատապ է` հաշվի առնելով էլեկտրակայանների տարիքը, ինչպես նաեւ ներդրումների սղությունը վերջին մի քանի տարիների ընթացքում: Ներդրումների նպատակը կայանների հուսալիության բարձրացումն է` ելնելով Հայաստանի էլեկտրական ցանցերի համար հաճախականության ապահովման գործում դրանց առանցքային դերից»:

 

Նշենք, որ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲ ընկերությունը 100 տոկոսով պետական է եւ ստեղծվել է 1997 թվականին: Ընկերությանն են պատկանում Որոտան գետի վրա գտնվող երեք հիդրոէլեկտրակայանները` Տաթեւի (կառուցվել է 1970 թվականին), Շամբի (կառուցվել է 1978-ին) եւ Սպանդարյանի (կառուցվել է 1989-ին) հէկերը: Ըստ ընկերության պաշտոնական կայքէջի` երեք հէկը միասին արտադրում են 404,2 Մվտ էլեկտրաէներգիա: Համեմատության համար նշենք, որ մոտավորապես նույնքան էլեկտրաէնեգիա է արտադրում Հայկական ատոմակայանի երկու էներգաբլոկներից մեկը` գործողը (407.5 Մվտ):

 

Ամերիկյան ContourGlobal ընկերությունը ստեղծվել է 2005-ին` ընկերության ներկայիս տնօրեն Ջոզեֆ Բրանդտի եւ Reservoir Capital Group ընկերության կողմից: ContourGlobal-ի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, ընկերությունն աշխարհի 17 երկրում ունի 33 էլեկտրակայան, որոնք կիրառում են տարբեր տեխնոլոգիաներ (ջրի, քամու, արեւի եւ կենսազանգվածի միջոցով վերականգնվող էներգիայի արտադրություն) եւ որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 3000 Մվտ: Ընկերությունում աշխատում են 1650 հոգի:

 

12.06.2013թ.

 

 

 

Հ.Գ. Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հունիսի 13-ին հաստատեց տեղեկությունն այն մասին, որ Հայաստանի կառավարությունը բանակցություններ է վարում ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերության հետ` Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վաճառքի շուրջ: Նա հավելեց նաեւ, որ համալիրի վաճառքի ու գնի վերաբերյալ կառավարությունում դեռ վերջնական որոշում կայացված չէ: «Այս պահին կա հետաքրքրություն, փորձում են ծանոթանալ, մոտիկից հասկանալ», - ասաց նախարարը` ավելացնելով, որ ռուսական, ուկրաինական, եվրոպական մի շարք այլ ընկերություններից եւս հետաքրքրություն կա հիդրոէլեկտրակայանների նկատմամբ:

 

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքանո՞վ են ստույգ այն տեղեկությունները, որ համալիրը գազի դիմաց կարող է ռուսական կողմին վաճառվել, նախարարը պատասխանեց` «նման բան չկա»:

 

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40