Բանակում չծառայած քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու գումարի չափը հնարավոր է նվազի․ Հայկ Սարգսյան

14.11.2023 15:03
770

27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ բազմաթիվ բողոքներ եմ ստացել, որ գումարի չափը բավականին բարձր է և խնդրում են վերանայել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, հրավիրված մամուլի ասուլին հայտնեց նախագծի հեղինակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Նա ասաց, որ առաջիկայում Պաշտպանության և անվտագության մշտական հարցերի հանձնաժողովում հարցը կքնարկեն և կվերանայեն առաջարկվող գումարի չափը։

«Առաջիկայում հարցը քննարկենք և, եթե հնարավոր է, գումարի չափը կնվազի, բայց ոչ էական չափով։ Սակայն, ես հակված եմ, որ բոլորովին չծառայելու դեպքում արժեքը մնա նույնը՝ 15 մլն դրամ։ Հնարավոր է 1 ամիս ծառայեն, հետո գումարը նվազեցնենք, պետք այնպես անեք, որ խրախուսենք, որպեսզի գոնե մեկ ամիս ծառայեն»,- կարևորեց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվությունից։

Նախագծով սահմանվում է, որ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են երկու տարի ժամկետով ծառայել բանակում, ծառայել 1 տարի և պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 10 մլն դրամ, և վճարել 15 մլն դրամ եւ չծառայել ընդհանրապես:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40