Բանակը նախընտրական դեկորացիա չէ, այլ մեր ազգի ծնունդը, այսօր, ցավոք, լքված զավակը․ Սերժ Սարգսյան

28.05.2026 12:47
279

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի առթիվ։

Ավելի քան մեկ դար առաջ մայիսի 28-ը մեր ժողովրդի համար դարձավ ոչ միայն պետականության վերականգնման, այլև արժեքային փորձության օր։ Ազգային գիտակցությունը, ազատ և արժանապատիվ ապրելու կամքը թույլ չտվեցին գլուխ բարձրացնել հարմարվողականությանը, վախին, թուլակամությանը, պառակտմանը և բոլոր այն ախտերին, որոնք հուսալքություն և պարտվողականություն են սերմանում ազգի մեջ։

Մայիսի 28-ն առաջին հերթին ոգու հաղթանակ էր, որն ապացուցեց մի պարզ ճշմարտություն՝ ուժը չի չափվում միայն զինվորների թվաքանակով ու զինատեսակներով։ Օտարի լծի տակ վախվորած գոյատևելը մեռնելուց էլ վատ է, ազգուրաց, անհայրենիք ապրելը՝ ստորաքարշություն, իսկ սեփական հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելը՝ կենսական անհրաժեշտություն։ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի ծանր, բայց վճռական հաղթանակների խորքային իմաստը հենց սա է։

Հավերժ փա՛ռք հայոց անկախ պետականությունը վերականգնողներին՝ զինվորականից մինչև շինական, մտավորական ու հոգևորական։

Փա՛ռք և պատի՛վ Առաջին Հանրապետությունն անձնվիրաբար կայացրած ազգային-պետական գործիչներին։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք կրկին կանգնած ենք պատմական ծանր հանգրվանում, երբ պատերազմում պարտության և պետական կառավարման ձախողման հետ ասոցացվող կապիտուլյանտ իշխանությունները Հանրապետության հրապարակում, պետական հսկայական ռեսուրսների վատնումով, ցինիկաբար զորահանդես են բեմադրում պատերազմի չհաղթահարված հետևանքների, հազարավոր զոհերի, տարածքային կորուստների, ՀՀ սահմանամերձ օկուպացված որոշ տարածքների, բռնագաղթած բազմահազար արցախցիների, Բաքվի բանտերում մինչև օրս տառապող գերիների, անհետ կորածների և խոցելի դարձած պետական սահմանի առկայության պայմաններում։ Սա անբարո քաղաքական հնարք է առաջիկա ընտրություններից առաջ քողարկելու պատերազմի աղետալի հետևանքները, բանակի ներկայիս անմխիթար վիճակը, մոռացության տալու դրա համար պատասխանատվությունը և պետական միջոցների հաշվին ինքնագովազդի տեսարաններ ապահովելու։ Այս ամենի ֆոնին անիմաստ է անգամ խոսել այդ շոուի բովանդակության մասին։

Բանակը նախընտրական դեկորացիա չէ, այլ մեր ազգի ծնունդը, հպարտությունը, արժանավոր զավակը, բայց այսօր, ցավոք, լքված զավակը:

Առաջիկա ընտրությունները նաև այս իրավիճակը փոխելու հնարավորություն են: Եվ ես վերստին կոչ եմ անում մեր քաղաքացիներին համախմբվել մեկ նպատակի շուրջ՝ հունիսի 7-ին ո՛չ ասել պարտության, հուսահատության և ազգային արժեքների նսեմացման խորհրդանիշ դարձած ուժին՝ իր արբանյակներով հանդերձ, սկիզբ դնել բանակի վերականգնմանը, պետականության ու Հայոց ազգային եկեղեցու դիրքերի ամրապնդմանը:

Մեր ժողովուրդը միայն այդկերպ կապացուցի, որ արժանի է հաղթանակած բանակ ունեցող պետության զորահանդեսին։

Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

23.09.2026 23:17

Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներ․ փաստաբան

23.09.2026 23:14

Նյու Յորքում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

23.09.2026 21:40

Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ

23.09.2026 18:37

Մեր ոլորտը տնտեսության և պետության հենասյուներից է․ Վարդան Ջհանյան

23.09.2026 17:58

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Անկախության 35-ամյակի առիթով

23.09.2026 17:45

Արցախի ժողովուրդ էթնիկ զտման զոհ է դարձել․ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

23.09.2026 16:35

Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացները բավական մտահոգիչ են, անհամբեր սպասում ենք իրավիճակի կայունացմանը. ՀՀ վարչապետ

23.09.2026 15:12

Մեղրիի մարզամշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Ֆրանսահայ գրաֆիկայի մեծագույն վարպետները» ցուցահանդեսի բացումը

23.09.2026 12:28

Թեհրանը դեմ չէ TRIPP-ին՝ երկու պայմանով․ Իրանի դեսպան

23.09.2026 12:11

Համայնքային ամենախոշոր ջրամատակարարման ծրագիրը կյանքի է կոչվել

23.09.2026 11:53

Հայկական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության խմբերի և փորձագետների համատեղ հայտարարությունը

23.09.2026 11:37