Բանակը պիտի լինի անվտանգության վերջին գործիքը․ Փաշինյան

15.09.2025 11:47
560

Բանակը չպետք է լինի մեր անվտանգության առաջին միջոցը, ինչպես միշտ է եղել, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ եթե անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, նշանակում է՝ չունես անվտանգություն։

Սեպտեմբերի 15-ին Երևանում կազմակերպված «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» համաժողովին իր ելույթում Փաշինյանը նշեց, որ «Հայաստանի Հանրապետության բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս անելիք չունի»։ Նրա խոսքով՝ բանակի խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն ապահովելն է։

Ըստ վարչապետի՝ բանակի դեպքում մոտեցումն է լեգիտիմության ռազմավարությունը, որը վերջին երկու-երեք տարվա ընթացքում տվել է շատ կոնկրետ «աներևակայելի արդյունքներ»։ Փաշինյանը որպես արդյունք նշեց զենքի և սպառազինության ձեռքբերման շուկաների աշխարհագրության ու հասանելիության ընդլայնումը, ինչը նախկինում չկար։

«Այժմ Հայաստանի համար զենքի գնման շուկաներն անսահմանափակ են։ Բայց տարընթերցման առիթ չտալու համար ասեմ, որ Էնպես չի, որ մենք ձգտումներ ունենք բոլոր տեսակի սպառազինություններն ունենալ»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ զենքի ձեռքբերման սահմանափակումները վերացել են լեգիտիմության ռազմավարության պատճառով։

«Որևէ երկիր մեզ հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն սկսել-չսկսելու հարցը քննարկելիս մտավախություն չունի, որ այդ սպառազինությունը կարող է օգտագործվել ոչ լեգիտիմ նպատակներով։ Որևէ մեկը չի կարող վիճարկել ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքը պաշտպանելու հարցը, դա անվիճարկելի է։ Բայց, օրինակ, վիճարկումներ կարող են լինել պատմական արդարությունը վերականգնելու մղումների նկատմամբ, որովհետև պարզ չէ, թե ինչ է պատմական արդարությունը, որտեղ է սկսվում ու ավարտվում այն»,- ասաց վարչապետը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ բանակը չպետք է լինի մեր անվտանգության առաջին միջոցը, ինչպես միշտ է եղել։ Նրա խոսքով, եթե անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, դա նշանակում է՝ չունես անվտանգություն։

«Բանակը պետք է լինի անվտանգության ապահովման ամենավերջին գործիքը։ Եթե մենք ուզում ենք, որ բանակը մեզ պաշտպանի, նախ մենք պետք է զինվորին պաշտպանենք։ Բանակից առաջ մենք պետք է ունենանք անվտանգության հարյուր շերտ»,- ասաց նա։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40