Բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 31-ին, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում

30.07.2021 20:00
3659

Բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 31-ին՝ ժամը 18:00-ից, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը կկայանա օգոստոսի 1-ին՝ ժամը 11:00-13-00՝ Հայաստանի գրողների միությունից Երևանի քաղաքային պանթեոն: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Հուլիսի 29-ին կյանքից հեռացել է բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է թաղման հանձնաժողով բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ:

Հանձնաժողովը կղեկավարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:

Արմեն Շեկոյանը ծնվել է 1953 թվականի մարտի 28-ին: 1974 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1985 թվականից սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։ Աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, իսկ 1976-1990 թվականներին՝ «Ծիծեռնակ» ամսագրում, Գրականության ինստիտուտում, «Սովետական գրող» հրատարակչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում: 1990-1992 թվականներին եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիր, 1992-1997 թվականներին եղել է Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը։

Սիրված են հեղինակի «Մետաքսի ճանապարհ», «Երևան-հյուրանոց», «Անտիպոեզիա», «Թուղթ ու գիր», «Բախտ», «Ճոճք», «Ճամփորդ արևը», «Անձրև, անձրև, մի արի» և այլ գրքերը:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40