Բաքուն առաջիկայում Երևանին կփոխանցի խաղաղության պայմանագրի վերաբերյալ պատասխան առաջարկները

27.01.2024 12:15
776

Բաքուն Երևանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը և պատասխանը կփոխանցի առաջիկայում, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Հունվարի սկզբին մենք Հայաստանից ստացանք առաջարկների փաթեթ՝ կապված խաղաղ կարգավորման գործընթացի հետ, այժմ աշխատում ենք պատասխան առաջարկների վրա», - ասել է Բայրամովը։

Պաշտոնական Երևանը երեկ հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին՝ Հայաստանի կողմից հունվարի 4-ին ուղարկված առաջարկների շուրջ ադրբեջանական կողմի պատասխանը դեռ չի ստացել:

Դեկտեմբերին 25-ին Երևանը ստացել էր ադրբեջանական առաջարկները։ Հունվարի 8-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է խաղաղության պայմանագրի՝ ադրբեջանական կողմի առաջարկներին և այժմ ակնկալում է Ադրբեջանի պատասխանը։

Տարեվերջին թեև Բաքուն ու Երևանը հայտարարում էին, թե զգալի առաջընթաց են արձանագրել խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքներում, սակայն Ադրբեջանի վերջին առաջարկները ստանալուց հետո պաշտոնական Երևանը հայտարարեց, թե դրանում որոշակի հետընթաց կա:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40