Բաքուն արձագանքել է ՀՀ վարչապետի՝ «Երևանյան երկխոսություն» 2025-ի ժամանակ արած հայտարարություններին

26.05.2025 19:27
539

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է «Երևանյան երկխոսություն» 2025 միջազգային ֆորումի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

«Հայաստանի վարչապետի դիրքորոշումը հարցեր է առաջացնում խաղաղության նկատմամբ երկրի հանձնառության վերաբերյալ»,- մասնավորապես հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն:

«Սա նաև հարցեր է առաջացնում, թե ինչու է Հայաստանը, անտեսելով Մինսկի խմբի պաշտոնական լուծարման կոչերը, ամեն կերպ դա կապում խաղաղության պայմանագրի հետ՝ փորձելով պահպանել այս հնացած մեխանիզմը, որն այլևս չի համապատասխանում տարածաշրջանի իրողություններին։

Հակամարտության լուծման հետ կապված, որը Մինսկի խմբի գործունեության շրջանակն է, Ադրբեջանը պահանջել է այս խմբի լուծարումը։ Այս քայլի հետաձգումը կասկածներ է առաջացնում Հայաստանի մտադրությունների անկեղծության վերաբերյալ:

Ինչ վերաբերում է հաղորդակցության ուղիների բացմանը, ապա անարգել տարանցման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը համապատասխանում է տարածաշրջանային համագործակցությանը և տնտեսական ինտեգրմանը և ոչ մի կերպ չի կարող դիտվել որպես անհարգալից վերաբերմունք Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ»,- ասել է նա։

Հաջիզադեն կրկին խոսել է ՀՀ սահմանադրության փոփոխության և, այսպես ասած, «արևմտյան Ադրբեջանի մասին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղություն ոչ միայն հնարավոր է, այլև հասանելի է:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, թե որ դեպքում կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40