Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի «անընդունելի» և «սադրիչ» հայտարարությունները

07.05.2026 10:48
366

Մենք կտրականապես մերժում ենք Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի կողմից մայիսի 6-ին Ֆրանսիայի Սենատում Ադրբեջանի դեմ արված հայտարարությունները։

Ըստ APA-ի՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն։
Նա նշել է, որ ֆրանսիացի նախարարի կողմից «Լեռնային Ղարաբաղ» տերմինի օգտագործումը՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածք հանդիսացող ղարաբաղյան տարածաշրջանի վերաբերյալ, անընդունելի է։

«Այն ժամանակ, երբ տարածաշրջանում ստեղծվել են կայուն խաղաղության պայմաններ՝ Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքներում միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան սանձազերծված պատերազմից հետո, մենք կտրականապես դատապարտում ենք ֆրանսիական կողմի նման սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը սեփական տարածքների նկատմամբ, ինչպես նաև նրա մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։

Ֆրանսիացի նախարարը, անտեսելով հայկական օկուպացիայի ընթացքում ադրբեջանական տարածքներում հարյուրավոր մզկիթների և մշակութային ժառանգության այլ նմուշների ոչնչացումը, մեկնաբանում է օկուպացիայից մնացած որոշ շենքերի քանդումը և անտեղի հղում է կատարում Միջազգային դատարանում քննվող գործին։ Սա երկկողմանի մոտեցման հստակ օրինակ է», – նշել է արտաքին գործերի նախարարության խոսնակը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40