Բաքուն և Թեհրանը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան երկաթգծի կառուցումը

15.10.2024 19:46
749

Ադրբեջանն ու Իրանը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևանը երկաթգծի կառուցումը, ինչի մասին X սոցիալական ցանցում գրել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ նախագահ Ռովշան Ռուստամովը։

Նա այս հարցը քննարկել է իր իրանցի գործընկեր Ջաբբար Ալի Զաքերի Սարդրուդիի հետ՝ Թեհրան կատարած այցի շրջանակում:

«Մեր քննարկումների թեման երկաթուղային գծի կառուցումն էր, որը Իրանի տարածքով ուղիղ ցամաքային կապ կապահովի «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի» (չակերտները՝ Tert.am, նկատի ունի օկուպացված Արցախի Հանրապետության տարածքները) և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Բացի այդ, մենք քննարկել ենք Հյուսիս-Հարավ միջանցքի երկայնքով համագործակցության ամրապնդման հարցերը և խոսել երկու երթուղիների զարգացման ուղղությամբ «Ադրբեջանական երկաթուղիների» ձեռնարկած քայլերի, ինչպես նաև մեր ապագա ծրագրերի մասին»,- գրել է Ռուստամովը։

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40