Բաքուն հարձակվել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա. իսպանական El País-ն անդրադարձել է վերջին իրադարձություններին

03.10.2022 14:14
999
Իսպանական El País լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիային՝ հստակ ընդգծելով, որ Բաքուն հարձակվել է Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրատվամիջոցը ծավալուն հոդվածը վերնագրել է` «Հայաստանը դատապարտում է ադրբեջանցի զինվորականների կողմից ռազմագերիների գնդակահարությունը»: El País-ը հիշեցրել է՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը կոչ է արել հետաքննել համացանցում տարածված տեսանյութը (որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում հայ գերիներին)՝ ընդգծելով, որ եթե տեսանյութի իսկությունը հաստատվի, ապա դա ռազմական հանցագործություն է, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Հոդվածում ներկայացվել է, որ Բաքուն չի ընդունում ռազմագերիներին գնդակահարելու մեղադրանքները և Հայաստանին է «մեղադրում» հանցագործությունների մեջ, սակայն Հայաստանի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ տեսանյութն անկասկած իրական է: Ապա հոդվածում մեջբերել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը. «Հայաստանը կօգտագործի միջազգային բոլոր մեխանիզմները հետաքննություն ապահովելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Բռնության այսպիսի ակտերը պետք է անհրաժեշտ պատասխան ստանան ագրեսորի համար հետևանքներով»: Ընդգծվում է նաև, որ սեպտեմբերի էսկալացիան ամենալուրջն է 2020 թվականից ի վեր: Հիշեցվում է, որ սեպտեմբերի էսկալացիայի ընթացքում Հայաստանն օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից, սակայն վերջինս չի միջամտել, «Ռուսաստանը կարծես թե չի ցանկանում մտնել հակամարտության նոր սցենարի մեջ»: Հոդվածում ընդգծվում է նաև, որ Բաքուն հզոր աջակցություն է ստանում Թուրքիայից: «Մինչ Ռուսաստանն աչքի պոչով հետևում է իրավիճակին, ԱՄՆ-ն և ԵՄ-ն առաջ են շարժվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը ձևավորելու և խաղաղության համաձայնագիր կնքելու համար»,-ասվում է հոդվածում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40