Բաքուն հստակեցնում է Երևանի հետ խաղաղության համաձայնագրի պայմանները

02.02.2022 16:39
3199

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունները պետք է ընթանան միջազգային իրավունքին համապատասխան», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

«Այդ համաձայնագիրը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների վրա, մասնավորապես` երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների», - ելույթ ունենալով «ԱՄՆ-ի և Կասպիցի տարածաշրջանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը» վեբինարում՝ ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Հաջիևի խոսքով՝ տարածաշրջանը բրենդինգի նոր ռազմավարության կարիք ունի, և Բաքուն պատրաստ է դերակատարում ունենալ Հարավային Կովկասի ինտեգրված տարածաշրջանի կառուցման գործում․ - «Ադրբեջանը գործընկերների և հարևան երկրների հետ աշխատում է Հարավային Կովկասը հակամարտություններից և պատերազմներից զերծ տարածաշրջանի վերածելու ուղղությամբ և ձգտում է ապահովել, որ Հարավային Կովկասը կողմնորոշվի դեպի ինտեգրում, տարածաշրջանային համագործակցություն՝ հիմնված փոխշահավետ հարաբերությունների վրա»։

Թե ինչ քայլեր է Բաքուն ձեռնարկում այդ ուղղությամբ, Ադրբեջանի նախագահի խորհրդականը չի մանրամասնել, փոխարենը նշել է , որ տարածաշրջանում բացվող նոր տրանսպորտային միջանցքները, «մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքը, կարող են Հայաստանը դուրս բերել շրջափակումից և դարձնել զարգացած ցամաքային կապեր ունեցող երկիր»։ Ընդ որում, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, «Զանգեզուրի միջանցքը չի բացառում այլ պոտենցիալ երթուղիները, որոնք Բաքուն ստեղծել է տարածաշրջանում հարևան Թբիլիսիի հետ»։ «Հայաստանը կարող է շահել վրաց-ադրբեջանական փոխշահավետ համագործակցությունից, որն օրինակելի է և հիմնված է փոխադարձ հարգանքի վրա», - հայտարարել է Հիքմեթ Հաջիևը։

Ադրբեջանի հետ միասին Թուրքիան ևս ջանքեր է գործադրում Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։ Այս մասին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն է նախօրեին հայտարարել ադրբեջանցի պաշտոնակցի հետ Անկարայում կայացած հանդիպումից հետո։

«Ադրբեջանն ու Թուրքիան՝ «երկու պետություն՝ մեկ ազգ», գործադրում են բոլոր ջանքերը Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար», - հայտարարել է Աքարը և կրկնել՝ Էրդողանն ու Ալիևը խաղաղության ձեռք են մեկնել Հայաստանին և սպասում են պատասխանի։ «Մեր ջանքերն ուղղված են ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, Թուրքիայի և Հայաստանի միջև, այլ նաև ամբողջ Կովկասում խաղաղության հաստատմանը», - ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան։

Տեղեկացնելով, որ ադրբեջանցի պաշտոնակցի հետ քննարկել են երկու երկրների զինված ուժերի զարգացմանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր, Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, թե Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի հզորացմանն ուղղված միջոցառումները վտանգ չեն ներկայացնում այլ երկրների համար։
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40