Բաքուն խեղաթյուրել է COP-29-ի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևի էությունը

18.11.2024 17:48
640

Բաքվում հաղթանակ են որակել օրեր առաջ Եվրոպական խորհրդարանում COP-29-ի վերաբերյալ տեխնիկական բնույթ ունեցող բանաձևի ընդունումը, որում, ի դեպ, Եվրոպական խորհրդարանը հերթական անգամ խիստ մտահոգություն է հայտնում Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ և հղում է կատարում մինչ այդ ընդունված բոլոր, այդ թվում՝ վերջին բանաձևին, որի բովանդակությունը շատ կոշտ ու քննադատական էր։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ COP-29-ի վերաբերյալ բանաձևը և դրանում տեղ գտած կետերն Ադրբեջանի փոխդեսպան Անար Շյուքյուրովը խեղաթյուրել է բանաձևի էությունն ու ապատեղեկատվություն է տարածել դրա վերաբերյալ։ Շյուքյուրովը X-ի իր միկրոբլոգում տարածել է, թե իբր Ֆրանսիան ներկայացնող եվրախորհրդարանական Նատալի Լուազոյի և մի շարք այլ պատգամավորների կողմից ներկայացված առաջարկները Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի, Հայաստանի հանդեպ Ադրբեջանի շարունակական սպառնալիքների վերաբերյալ մերժվել են քվեարկության ժամանակ և տեղ չեն գտել բանաձևում, մինչդեռ այդ առաջարկները լիագումար նիստում չեն քննարկվել և քվեարկության չեն դրվել։

Իրականում բանաձևում տեղ են գտել կետեր, որոնցում հերթական անգամ պատգամավորները մտահոգություն են հայտնում և կոչ անում Ադրբեջանին հարգել բոլոր քաղբանտարկյալների, իրավապաշտպանների և լրագրողների իրավունքները, անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել նրանց։ Եվրոխական խորհրդարանը հաստատակամ է իր դիրքորոշման մեջ՝ Ադրբեջանի հետ բոլոր գործընկերային համաձայնագրերը պետք է պայմանավորվեն վերոնշյալով և երկրում մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակի բարելավմամբ։ Բանաձևը նաև կոչ է արել ԵՄ-ին օգտագործել COP-29-ը որպես առիթ, որպեսզի միջազգային հանրությունը հիշեցնի Ադրբեջանին իր միջազգային պարտավորությունների մասին և դատապարտի և բովանդակալից կերպով անդրադառնա Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումներին։

COP-29-ի վերաբերյալ ընդունված բանաձևում խիստ մտահոգություն է հայտնվում, որ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը, ով մինչև նախարար դառնալը 26 տարի աշխատել է Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունում, նշանակվել է COP-29-ի նախագահ։ Բանաձևը չի անտեսել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն այն մասին, որ նա շարունակելու է պաշտպանել հանածո վառելիքով հարուստ երկրների շահերը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Եվրոպական հանձնաժողովին և ԵՄ անդամ պետություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ապահովելու, որ COP-ի առաջիկա նախագահությունները զերծ լինեն շահերի բախումից։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40