Բաքուն մտադիր է առաջիկա տարիներին 150 հազար մարդ բնակեցնել իր վերահսկողության տակ անցած տարածքներում

21.07.2023 20:45
850

Առաջիկա երեք տարում Բաքուն մտադիր է 150 հազար մարդ բնակեցնել 44-օրյա պատերազմի ընթացքում իր վերահսկողության տակ անցած տարածքներում, այսօր Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով լրագրողական համաժողովում։

«Միայն Ղարաբաղի շրջանում մինչև 2026 թվականը նախատեսված է վերադարձնել 140 հազար մարդ։ Հուսով եմ, որ հաջորդ տարի Շուշիի առաջին բնակիչները կհաստատվեն»,- հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի առաջնորդը շեշտել է նաև, որ տարածաշրջանում խաղաղությունը կախված է հիմնականում հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավումից։

Ալիևը համոզմունք է հայտնել, որ մինչև տարեվերջ Երևանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը «իրատեսական է»։

«Եթե Հայաստանը համաձայնի այդ կետին (համաձայնագրի), որտեղ լիովին ձեռնպահ է մնում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, կարծում եմ, որ խաղաղ համաձայնագրի ստորագրումը կարող է իրատեսական է լինել մինչև այս տարվա վերջ»,- ասել է Ալիևը։

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40