Բաքուն ներկայացնում է Վաշինգտոնյան համաձայնագրի իր տարբերակը․ Ալիևը՝ ՀՀ-ի հետ խաղաղության և «Զանգեզուրի միջանցքի» մասին

21.04.2026 14:36
413

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ աշխարհաքաղաքական լարվածության աճի պայմաններում Բաքուն վերահաստատում է պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների նկատմամբ իր հավատարմությունը։ Այս մասին նշված է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 82-րդ նստաշրջանի մասնակիցներին ուղղված նրա ուղերձում։

Ըստ Ալիևի՝ 2021 թվականից ի վեր Հարավային Կովկասում «արմատական փոփոխություններ» են տեղի ունեցել. նա պնդել է, թե Ադրբեջանն ամբողջությամբ վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և Հայաստանի հետ խաղաղության օրակարգ ձևավորելու գործընթաց սկսել։ Նա նաև մատնանշել է հարաբերությունների կարգավորման հարցում արձանագրված «պատմական առաջընթացը», որը, նրա գնահատմամբ, ձեռք է բերվել անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ժամանակ։

Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն առևտրային կապեր են հաստատվել, իսկ Բաքուն Երևանի համար տարանցիկ հնարավորություններ է ապահովում։ Ըստ նրա՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխայցելությունները նպաստում են վստահության ամրապնդմանը։

Բացի այդ, Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ երկիրը հանդես է գալիս որպես տրանսպորտային հանգույց։ Նա նշել է «Միջին միջանցքի» կարևորության աճի մասին և հավելել, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կարող է մեծացնել տարածաշրջանային կապվածությունը՝ միավորելով Ասիան Եվրոպայի հետ և խթանելով տրանսպորտային, էներգետիկ ու թվային ցանցերի զարգացումը։

Այդուհանդերձ, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը չի կիրառվել, և կողմերի միջև նման պայմանավորվածություններ չկան։ Դրանցում հիշատակվում է «Թրամփի ուղին» (TRIPP), սակայն Բաքվում շարունակում են օգտագործել «միջանցք» բառը, ինչը, փորձագետների գնահատմամբ, խեղաթյուրում է ձեռք բերված համաձայնությունների բովանդակությունը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40