Բաքուն նոր հավակնություններ ունի հայկական եկեղեցիների նկատմամբ․ Թաթոյանը մատնանշել է դրանք

02.02.2024 17:14
724

Թաթոյան հիմնադրամից նշում են՝ ըստ ադրեջանական իշխանության կեղծ ծրագրի՝ առաջին հայերը Գոշավանքի տարածք «բերվել են» Իրանից և Թուրքիայից՝ 19-րդ դարի սկզբին։

Ադրբեջանի իշխանությունները նոր կեղծիքներ են տարածքում հայկական եկեղեցիների և վանական համալիրների առնչությամբ, այս անգամ Գոշավանքի, Ապարանի Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցու և Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի առնչությամբ։ Տեղեկությունը հայտնում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը։

«Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանության ծրագրով այս բոլոր կառույցները պատկանում են «հինավուրց Ադրբեջանին»։ Ըստ այդ ծրագրի կեղծ տվյալների՝ հայկական Գոշավանքն ալբանական (թուրքական) տաճար է թուրքական սուլթանության տարածքում, և հայերը մեղադրվում են իբր դրա «իրական» թուրքական անունը փոխելու մեջ։ Ադրբեջանական ծրագրի համաձայն՝ վանքի գտնվելու տարածքը թուրք-օղուզ ցեղերի հայրենիքն է, իսկ առաջին հայերը «բերվել» են Իրանից և Թուրքիայից 19-րդ դարի սկզբին, որից հետո էլ նրանք յուրացրել են տաճարը»,- ասված է հրապարակման մեջ։

Ըստ հիմնադրամի տվյալների՝ Բաքվի կեղծիքներից է նաև այն, որ Ադրբեջանին է պատկանում Ապարանի հայկական Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին, որն իբրև թե հին թուրքական տաճար է, որը կառուցել են թուրքական ցեղերը 5-րդ դարում։ Այս դեպքում էլ՝ համաձայն ադրբեջանական կեղծիքների, հայերն առաջին անգամ Ապարան են «բերվել» և բնակեցվել Թուրքիայից 1829-1830թթ։

Ըստ ադրբեջանական հորինված ծրագրի՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ի անբաժան մասն է Ախթալայի հայկական Սուրբ Աստվածածին վանքը, իսկ Ախթալան թուրքական ցեղերի հայրենիքն է, որտեղ մինչև 20-րդ դարի կեսերը հայեր իբր չեն էլ ապրել։

Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը

«Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունը պատրաստում է իր համար հարմար պահի ագրեսիայի հիմքեր և չունի խաղաղության մտադրություններ: Ադրբեջանական այս քաղաքականությունը հայատյացություն ու թշնամանք է, որ պետք է վեր հանվի և ցույց տրվի աշխարհին: Այս քաղաքականությունն է նաև Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանն սանձազերծած պատերազմների ընթացքում նրանց վայրագությունների իրական պատճառը»,- հայտնում են հիմնադրամից։

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվանից «Թաթոյան» հիմնադրամը վեր է հանում նմանատիպ կեղծ թեզեր, որոնք Բաքուն փորձում է որպես ճշմարտություն ներկայացնել։ Այդ կեղծիքների համաձայն` ՀՀ Շիրակի մարզի Հառիճավանքը նույնպես Ադրբեջանին պատկանող 5-րդ դարի թուրքական-քրիստոնեական վանք է։

Արման Թաթոյանը 2023 թվականին նաև հայտարարել էր, որ ադրբեջանական իշխանության ուղիղ համակարգմամբ կազմվել են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձողների համար համակարգող մարդկանց հատուկ ցուցակներ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ ցուցակներում Հայաստանի քաղաքների ու գյուղերի անվանումները ներկայացված են ադրբեջանական կեղծ անվանումներով։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40