Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը

28.03.2024 15:50
857

Ադրբեջանական Baku TV հեռուստաալիքով օրեր առաջ հեռարձակված ռեպորտաժի ժամանակ Ստեփանակերտ քաղաքի Հայկավան թաղամասի բարձունքում դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ կառուցվող մարզամշակութային համալիրը ներկայացվել է որպես «Ստեփանակերտի մոտ գտնվող հայերի գաղտնի ռազմական համալիր»: Այս մասին է գրում  Այս մասին նշված է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։

«Ըստ լրագրողի՝ այդտեղ կային ժայռի մեջ փորված թաքստոցներ, գաղտնի սենյակներ, պահեստներ և տարածքը հարմար էր Ստեփանակերտը, Շուշին, անգամ Իվանյանը վերահսկելու համար: Լրագրողը որպես «ապացույց» ներկայացնում է ինչ-որ թղթեր, անվանելով դրանք հատուկ փաստաթղթեր և ցուցադրելով տարածքից գտնված ավտոմեքենաների մի քանի համարանիշներ, որոնք բավականին լավ են երևում և ակնառու է դրանց քաղաքացիական ավտոհամարանիշ լինելը:

Իսկ իրականում Ստեփանակերտի այս հատվածում կառուցվում էր մեծ մարզամշակութային հուշահամալիր, որը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Այս կառուցվում էր Սիմոն Պետրոսյանի ներդրումներով:

Շինարարությունը մեկնարկել էր դեռևս 2007 թվականին: Համալիրի կազմում նախատեսվում էր լինել նաև թանգարան: Վերջինս պետք է լիներ առաջին հարկում, ունենար նաև ժայռափոր հատված, որի պատեը պետք է զարդարվեին հայոց պատմությունը ներկայցնող բարձրաքանդակներով, պատկերներով: Թանգարանում պետք է ներկայացվեր հայ ժողովրդի ազատագրական պայքարը, երկրամասի պատմությունը, Արցախի ազատագրական պայքարը: Այստեղ պետք է լիներ նաև մեծ դահլիճ՝ նախատեսված տարբեր միջոցառումների՝ այդ թվում և գիտաժողովների համար: Տարածքում պետք է լիներ նաև հյուրանոց և ռեստորան: Այս համալիրը պետք է նպաստեր Ստեփանակերտում զբոսաշրջության զարգացմանը։

Աշխատանքները 2019 թվականի դրությամբ դեռևս շարունակվում էին և անավարտ մնացին 44-օրյա պատերազմի հետևանքով:

Այսպիսով, անհիմն են ադրբեջանական կողմի պնդումները, թե այս համալիրը ունեցել է ռազմական նշանակություն»,- գրել է կայքը։ 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40