Բաքուն տառապում է չափազանց մեծ ամբիցիաներով․ ռուս-ադրբեջանական հարաբերությունները հերթական անգամ սրվել են․ Pravda.ru

30.06.2025 16:18
473

Բաքուն ընտրել է Մոսկվայի հետ հարաբերությունները սրելու ուղին։ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Ռուսաստանի հետ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին, չեղարկել է ռուս պաշտոնյաների այցերը և ռուսների մասնակցությամբ բոլոր մշակութային միջոցառումները․ գրել է Pravda.ru–ն։

Սա Եկատերինբուրգի «Կասպիյ» սրճարանում ՌԴ ԱԴԾ–ի գործողության արձագանք էր, որի արդյունքում՝ ձերբակալվել է 13 մարդ, որոնցից երկուսն ազատ են արձակվել։ Ինչպես Ակտաուում ինքնաթիռի վթարի դեպքում՝ Բաքուն չի սպասել դատարանի որոշմանը և անհրաժեշտ չի համարել դիմել Մոսկվային փակ դիվանագիտական ուղիներով, այլ անմիջապես վիրավորանքների և նախապաշարմունքների ալիք է բարձրացրել Ռուսաստանի նկատմամբ։ Մի քանի ադրբեջանական պետական լրատվամիջոցներ հրապարակել են հոդվածներ, որոնցում մեղադրում են Ռուսաստանին և նրա նախագահին «էթնիկ բռնաճնշումներ» և նույնիսկ «հակամուսուլմանական գործողություններ» իրականացնելու մտադրության մեջ։

Որոշ հրատարակություններ կոչ են արել էթնիկ ադրբեջանցիներին, որոնց թիվը, հասնում է 3 միլիոնի, դուրս գալ բողոքի ցույցերի Ռուսաստանում։ Այստեղից էլ առաջին եզրակացությունն՝ Ադրբեջանը դառնում է արտաքին ուժերի գործիք ՝ Ռուսաստանի ներսում լարվածություն ստեղծելու համար, նշվել է հոդվածում։ Ըստ կայքի՝ երկրորդ եզրակացությունն այն է, որ Բաքուն տառապում է չափազանց մեծ ամբիցիաներով՝ կապված հայերի նկատմամբ արագ հաշվեհարդարի հետ։ Նրանք որոշել են, որ Մոսկվան պետք է պաշտպանի Ադրբեջանին Հայաստանի հետ հակամարտության մեջ։ Սակայն դա Ռուսաստանի շահերից չի բխում։ Ռուսաստանը Գյումրիում ունի ռազմաբազա, իսկ Հայաստանը ԵԱՏՄ–ի և ՀԱՊԿ–ի անդամ է, չնայած կասեցրել է իր անդամակցությունը վերջին կազմակերպությանը։ Երրորդ՝ իր գնահատականներում Բաքուն փորձում է ճնշում գործադրել Մոսկվայի վրա, որպեսզի այս «հարձակումն ադրբեջանական սփյուռքի վրա» լինի վերջինը։ Ինչպես նշվել է, Բաքուն ունի մեկ լծակ ռուս–ադրբեջանական հարաբերությունների հետագա սրման համար՝ դա «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծից դուրս գալն է։ Ռուսաստոնում դրա հետ կապված մեծ հույսեր են կապում՝ որպես արևմտյան լոգիստիկ ուղիների այլընտրանք։

Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքը արձագանքել է Բաքվի դիրքորոշմանը։ Telegram-ում այն տարակուսանք է հայտնել ադրբեջանական իշխանությունների՝ քաղաքակիրթ մեթոդներով նորմալ դիվանագիտական աշխատանք կատարելու և իրենց հայրենակիցների իրավունքները պաշտպանելու անկարողության վերաբերյալ։ Սփյուռքի ներկայացուցիչներն առաջարկել են պաշտոնական Բաքվին հիշել, որ սադրիչ գործողությունները և ընդունող երկրի դեմ կոշտ մեղադրանքներն ավանդաբար հանգեցնում են միայն բացասական հետևանքների սփյուռքի համար, և խորհուրդ են տվել դիվանագետներին զբաղվել կառուցողական աշխատանքով, այլ ոչ թե՝ «քաղաքականությամբ»։
 
 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22