Բաքուն վերջնագի՞ր է ներկայացրել․ զորավարժություն Նախիջեւանում

10.02.2022 11:41
2513

Երեկ խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին Նիկոլ Փաշինյանը, խոսելով սահմանազատման և ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկների մասին, ասաց, որ Բաքվից պատասխանի է սպասում։ Միաժամանակ նա նշել է, որ որոշ ուժեր կարող են օգտագործել իրավիճակը սրացում հրահրելու համար։

Հայաստանի կառավարությունը Բաքվին առաջարկել է զորքերը հայելային հետ քաշել «խորհրդային սահմանից», իսկ ապաշրջափակման մասով առաջարկել է բացել ոչ միայն Մեղրիի միջանցքը, այլև Հայաստանից Նախիջևանով անցնող ճանապարհը։

Երկու առաջարկներն էլ, ինչպես ավելի վաղ խոստովանել էր Արարատ Միրզոյանը, Բաքուն մերժել է։ Ըստ երևույթին, Փաշինյանը սա նկատի ուներ էսկալացիայի սպառնալիքի մասին խոսելիս։ Որովհետև տրամաբանությունը հուշում է, որ եթե Բաքուն մերժել է Երևանի առաջարկները, «որոնք ոչ 100 տոկոսով են հարմարավետ Հայաստանի համար», ինչպես ասում է Փաշինյանը, նշանակում է Բաքուն վերջնագիր է ներկայացրել։ Իսկ եթե դա չկատարվի, ապա «էսկալացիա» կլինի։ Պատահական չէ, որ Նախիջևանում ստուգվել է «տանկային ստորաբաժանումների պատրաստվածությունը հանկարծակի հարձակմանը»։

Բաքվի «վերջնագիրն» այն է, որ Հայաստանն անվերապահորեն ճանաչի Ադրբեջանի «խորհրդային» սահմանը, ինչպես նաև բացի Մեղրիի «միջանցքը»՝ առանց այլ ճանապարհներ բացելու։ Պատահական չէ, որ Փաշինյանն ասել է, թե «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետական սահման կա»։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով պայմանավորվածություն է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման վերաբերյալ։ «Մենք պետք է Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունները դե յուրե արձանագրենք։ Նկատի ունեմ՝ կամ երկկողմ, կամ եռակողմ, կամ որևէ ֆորմատով, այսինքն՝ պետք է դառնա պայմանավորվածություն, թղթին արձանագրվի և ստորագրվի։ Սա կարևոր նյուանս է, մենք պայմանավորվել ենք, որ երկաթուղին պետք է գործի միջազգային կանոններին համապատասխան՝ երկրների օրենսդրության և սուվերենության շրջանակներում։ Դա նշանակում է, որ սահմանային անցման կետերում պետք է իրականացվի սահմանային, մաքսային և այլ հսկողություն», ասել է նա։

«Մենք առաջարկ ենք արել։ Եվ մեր պատկերացումը հետևյալն է, որ զինված ուժերը պետք է հայելային հետ քաշվեն։ Դա նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանային գծից հավասար հեռավորության վրա պետք է հետ քաշվեն, որից հետո սահմանի պահպանությունը պետք է հանձնվի սահմանափակ թվով սահմանապահ ծառայողների։ Եվ հընթացս պետք է տեղի ունենա միջազգային մոնիթորինգ։ Հիմա այստեղ ֆունդամենտալ հարցը, որը ծագում է, հետևյալն է՝ իսկ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի պետական սահման։ Մեր հարցի պատասխանը միանշանակ դրական է, ինչո՞ւ, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս խորհրդային ժամանակներում գոյություն է ունեցել սահման, որը դելիմիտացիայի է ենթարկվել։ Իսկ 1991 թվականի ԱՊՀ կազմակերպություն ստեղծելու մասին համաձայնագրով, որը վավերացվել է և ՀՀ, և Ադրբեջանի խորհրդարանների կողմից, այդ սահմանները ճանաչվել են»,- ասել է Փաշինյանը։

Այսպիսով, Փաշինյանը խոստովանում է, որ փաստաթուղթը ստորագրելու և զորքերը հետ քաշելու առաջարկների վերաբերյալ Բաքվից դրական ազդակներ չկան, սակայն կա էսկալացիայի վտանգ։ Խոսելով էսկալացիայի մասին՝ Փաշինյանը չասաց, թե արդյոք այս հարցը քննարկում է Հայաստանի «անվտանգության երաշխավոր» Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ։ Ո՞վ պետք է երաշխավորի բրյուսելյան պայմանավորվածությունների կատարումը։

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46

ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ

14.05.2026 12:40

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. Արաղչի

14.05.2026 12:38

Մեր սահմանամերձ գյուղերն այսօր վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը. Սամվել Կարապետյան (տեսանյութ)

14.05.2026 12:36

23-24 ноября в Москве пройдет Международный муниципальный форум (ММФ).

14.05.2026 11:44

Դպրոցների փակման ազգակործան գործընթացը պետք է կասեցնել․ Արամ Մանուկյան

13.05.2026 23:20

Եթե 2026 թ-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է. Ռոբերտ Քոչարյան

13.05.2026 20:48

«Հայաստան» դաշինքի անդամները Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Արթիկում են

13.05.2026 19:29

Ձեզանից է կախված ընտրությունների արդյունքը. Արման Թաթոյանը՝ ՔՊ-ից դժգոհ քաղաքացիներին

13.05.2026 19:22

Ծայրահեղ աղքատ ընտանիքները ստանալու են պետական նպաստ` ամսական 150,000 դրամի չափով․ Նարեկ Կարապետյան

13.05.2026 18:34

Հայ ժողովրդի համար ճակատագրական սխալը եղել է Նիկոլ Փաշինյանին 2018 թ-ին իշխանության բերելը․ Աննա Գրիգորյան

13.05.2026 18:20

Քանի որ Հայաստանի ներկայիս ղեկավարը տղամարդկություն չունի, ես կտամ պատասխանը. Արման Թաթոյան

13.05.2026 18:12