Բաքվի հետ քննարկել ենք տարբերակները, որ մուտք ունենանք պահվող անձանց մոտ, բայց չենք հաջողել. ՀՀ-ում ԿԽՄԿ ղեկավար

29.08.2025 19:01
482

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը Ադրբեջանի իշխանությունների պահանջով սեպտեմբերի 3-ին կփակի իր գրասենյակը Բաքվում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն։

«Այո, իսկապես գրասենյակը փակվելու է սեպտեմբերի 3–ին, սակայն դա չի նշանակում, որ մեր շփումը Ադրբեջանի իշխանությունների հետ կդադարի։ Մենք շարունակելու ենք փորձեր անել անդրադարձ ունենալու և առաջարկել մեր չեզոք միջնորդի դերը մի շարք հարցերում։ Այստեղ ամենակարեւոր հարցերից մեկը անհետ կորածների խնդիրն է։ Սա հաշվի առնելով, մենք հույս ունենք, որ առաջիկայում կունենանք հնարավորություններ՝ ընդգրկվելու որպես չեզոք միջնորդ։ Այս հարցի շուրջ Ադրբեջանի հետ քննարկումները շարունակվում են նույնիսկ այն պարագայում, որ գրասենյակը ֆիզիկապես գոյություն չի ունենալու», - ասաց նա։ Դանե Մարիի խոսքով՝ վերջին տարիների և տասնամյակների ընթացքում կատարված աշխատանքը չի մոռացվի։ «Դուք տեսել եք, որ խաղաղության պայմանագրում նշված է, որ կլինի որոշակի մեխանիզմ, որը կգործի միջազգային կազմակերպությունների ներգրավվածությամբ՝ անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանման ուղղությամբ։ Եվ այս հարցում մենք տեսնում ենք հնարավորություն մեր դերը որոշարկելու և հետագա աշխատանքներում որոշակի աջակցություն ցուցաբերելու առումով», - ասաց նա։ Ճշտող հարցին՝ կա՞ որեւէ հնարավորություն, որ գերիներին այցերը կշարունակվեն, նա պատասխանեց. «Մենք դեռեւս շարունակում ենք քննարկումները Ադրբեջանի իշխանությունների հետ տվյալ հարցի շուրջ։ Սա քննարկել ենք հնարավոր այն տարբերակները, որոնք հնարավոր է գործարկել, որ մուտք ունենանք պահվող անձանց մոտ, բայց չենք ունեցել հաջողություն։ Այս պահին մենք չենք կարողանում շարունակել մեր աշխատանքն այս ուղղությամբ։ Մենք անընդհատ վերադառնալու ենք այս հարցին, մեր փորձերը շարունակվելու են»։

yerkir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40