Բաքվում COP29-ին Պուտինի մասնակցության հարցով հստակություն չկա

29.10.2024 13:26
580

Դեռ հստակ չէ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Բաքվում կայանալիք կլիմայական համաժողովին, ըստ ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության՝ լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ո՛չ, դեռ պարզ չէ», - ասել է Պեսկովը։

ՄԱԿ-ի այս միջոցառումը Բաքվում կմեկնարկի նոյեմբերի 11 և կավարտվի նույն ամսվա 24-ին։

Կիևը կոչ է արել միջազգային հանրությանը՝ բոյկոտել միջոցառումը, եթե Պուտինը մասնակցի այդ համաժողովին։

Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, թե Պուտինը դիտարկում է Բաքվի համաժողովին մասնակցելու հնարավորությունը։

ՄԱԿ-ի միջոցառումը Բաքվում անցկացնելու որոշումը կայացվեց անցած դեկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից և Արցախի հայաթափումից ընդամենը երեք ամիս անց։

Որոշումն ընդունվեց այդ թվում պաշտոնական Երևանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Բաքուն համաձայնեց ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։

Ադրբեջանը նաև Հայաստանին է հրավիրել՝ մասնակցելու այդ համաժողովին, Երևանը դեռ որոշում չունի։

azatutyun.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22