Բարձրացվեց ՏԻՄ համակարգի բոլոր աշխատակիցների աշխատավարձը

28.12.2024 20:41
815

Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել ավագանու հինգերորդ նստաշրջանի այս տարվա վերջին նիստը, որին մասնակցում էր ավագանու 19 անդամ։ Նիստը վարում էր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

Հաստատված օրակարգի համաձայն ավագանին հավանության է արժանացրել Կապան համայնքի 2025 թվականի բյուջեի նախագիծը, որում եկամուտների ընդհանուր գումարը նախատեսվել է 4,892,490․8 հազ․դրամ, որը գերազանցում է 2024 թվականի հաստատված նույն ցուցանիշը 636,785․3 հազ․դրամով կամ 15,0%-ով։

Համայնքի ղեկավարի առաջարկությամբ ավագանին 19 կողմ ձայնով հաստատել և բարձրացրել է Կապանի համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձը՝ 5-10%-ով։

Նիստի ընթացքում ավագանու որոշմամբ հաստատվել է նաև համայնքի սեփականություն համարվող գույքի՝ 2024թ. գույքագրման փաստաթղթերը, սահմանվել են տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը, համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները։

Օրակարգի մնացյալ հարցերի գերակշիռ մասը եղել է քաղաքաշինական բնույթի, որոնք ևս արժանացել են ավագանու անդամների հավանությանը։

Նիստի ավարտին համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը շնորհավորել է բոլորին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ, հաջողություններով և ձեռքբերումներով լի տարի։

Ավագանու հաջորդ նիստը կկայանա 2025 թվականի փետրվարի 11-ին։

Նիստի առցանց հեռարձակումը կարող եք դիտել հետևյալ հղումով՝

https://www.youtube.com/watch?v=pcn6jIJa0gI&t=1s

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22