ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ Է ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԸ

22.07.2026 10:59
411

Մեծապես կարևորելով համայնքի պատմամշակութային ժառանգության պահպանությունը՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ և համայնքի ֆինանսավորմամբ բարեկարգվում է Գարեգին Նժդեհի հուշարձանի հարակից տարածքը։

Գարեգին Նժդեհի հուշահամալիրը հանդիսանում է Կապանի պատմական հիշողությունն ու ազգային արժեքները ներկայացնող կարևոր վայրերից մեկը, որի պատշաճ տեսքը պետք է հարիր լինի հայ ժողովրդի պատմության ամենախոշոր ռազմաքաղաքական գործչի անվանն ու թողած ժառանգությանը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել համալիր բարեկարգման աշխատանքներ՝ սալապատ ճեմուղիների կառուցում, նստարանների ու աղբամանների տեղադրում, հուշարձանի գեղարվեստական և տարածքի լուսավորման ցանցի անցկացում, կանաչ տարածքների ստեղծում՝ ապահովելով հարմարավետ և ներկայանալի միջայավայր կապանցիների, այցելուների և զբոսաշրջիկների համար։ Հուշահամալիրի ամբողջ տարածքում տեղադրվելու են նաև ժամանակակից ձևավորմամբ ցուցադրական վահանակներ՝ ներկայացնելով Գարեգին Նժդեհի ասույթներն ու աֆորիզմները։

Աշխատանքների մեկնարկն արդեն իսկ տրված է, որի ընթացքին շաբաթօրյա այցերի շրջանակում ծանոթացել է համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

Ծրագրի իրականացման համար համայնքային բյուջեից հատկացվել է շուրջ 76 մլն ՀՀ դրամ։

Շինարարական կազմակերպությունը՝ Կապանի «Նորոգշին» ՍՊԸ

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12